ՀՀ ոստիկանության պետը շարունակում է աշխատանքային այցեր կատարել Հայաստանի մարզեր։
«Ղափամայի շուրջ» ամենամյա ամփոփիչ միջոցառումն ընդգրկվելու է շատ տուրփաթեթներում:
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով կարճվել է 272 քրեական գործի վարույթ:
Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում կայանալիք պրոֆեիսոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում ռինգ դուրս կգան նաեւ Հայաստանը ներկայացնող Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը:
B2 վիտամինը կարևոր է օրգանիզմի մի շարք գործառույթների համար, և դրա անբավարար մակարդակը կարող է հանգեցնել խնդիրների: Aif.ru-ի հաղորդմամբ՝ երբ օրգանիզմին չի բավարարում B2 վիտամինի մակարդակը, շուրթերի ծայրերին նկատվում են ճաքեր, մաշկի թեփոտում, բորբոքում:
Ֆուտբոլի Ֆինլանդիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Մարկու Կաներվան խոսել է Եվրո-2020-ում նույն խմբում հայտնված Հայաստանի ընտրանու մասին:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, Մեծ Բրիտանիայի փաստաբանների պալատի անդամ Էդվարդ Ֆիցջերալդը խոսում է ՀՀ նախագահի անձեռնմխելիության, 2008թ․ մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու իրավաչափության, ինչպես նաև ՀՀ վարչապետի կողմից անմեղության կանխավարկածը խախտելու մասին:
168.am-ի հետ զրույցում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Արտակ Կիրակոսյանն ասաց, որ հարցը նույնիսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ են ճշտել:
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ավտոճանապարհի 106-րդ կիլոմետրին՝ Գուդաուրի (Փոստա) – Կոբի ճանապարհատվածում, Բիդարի գետի վրա կառուցված ժամանակավոր կամրջի երթևեկելի հատվածին կցված մետաղական խողովակներում անցկացվող շինարարական աշխատանքների պատճառով դեկտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 12։00-ից մինչև 16։00-ը, երթևեկությունը կդադարեցվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հայաստանի Հանրապետության Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ներկայացրել է «Տարվա լավագույն մարզիկների» առաջին 18 հավակնորդներին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ սահմանամերձ, բարձր լեռնային և լեռնային բնակավայրերն ուսուցչական կադրերով ապահովելու համար իրականացվող ծրագրի ընթացքում առերևույթ չարաշահումների, պետության միջոցների ոչ արդյունավետ օգտագործման վերաբերյալ։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 5-ին ժամը 10:00-18։00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Փարաքար և Թաիրով գյուղերի ջրամատակարարումը:
Լոռու մարզի Դեբեդ համայնքում 2018 թվականի մայիսի 27-ից գործում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ-կենտրոնը, որտեղ այսօր այցելել են նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը։
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն իր խորին ցավակցությունն է հայտնել ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարից մահացած օդաչուների հարազատներին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է ՈՒԵՖԱ-ի նախագահին:
Ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացմամբ ստեղծվելու են լրացուցիչ հարկային եկամուտներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Կառավարության դիմաց վաղ առավոտ բողոքի ցույց էին անում ծաղկավաճառները։ «Հանրապետական» մարզադաշտի մոտ երկար տարիներ վաղ առավոտից ծաղիկ վաճառողները բողոքում էին, որ տեղի վարձը 500 դրամից աստիճանաբար հասել է 2000 դրամ։ Նրանք պահանջում էին վարձը իջեցնել 1000 դրամով, բացի այդ՝ ստեղծել մարդկային պայմաններ։
Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ, ի տարբերություն շատ քաղաքական ուժերի, «Սասնա ծռերը» ներկայանում են երկու տարվա հստակ նախընտրական ծրագրով, քանի որ առաջիկա խորհրդարանը պետք է ունենա երկու տարվա կյանք։
Շաքարի բարձր պարունակությամբ ըմպելիքները առաջարկվում է հարկել ակցիզային հարկով։ Դա լրացուցիչ հարկային եկամուտներ կբևեռացնի, նաև առողջապահության ոլորտի խնդիրներ կլուծի: Այս մասին րագրողների հետ հանդիպմանը ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը խոսեց հարկային բարեփոխումների մասին:
Խորհրդարանական ընտրություններից 2 օր առաջ Վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը։ Այս մասին, factor.am-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
Դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսի հետ:
«Բավարիայի» կիսապաշտպան Արիեն Ռոբենը Bild-ին պատմել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից:
168.am-ի խիստ հավաստի աղբյուրների համաձայն՝ ՀՀ նախագահի Մաշտոցի 47 հասցեում գտնվող նստավայրը՝ Կառավարության նախկին ընդունելությունների տան մասնաշենքը, շուտով կդառնա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի նստավայրը։
Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն ունեն, թերևս, ամենամեծ կարևորությունը հայ հասարակության և հայկական պետականության համար անկախացումից ի վեր: Խաղաղ իշխանափոխությունը, որը տեղի ունեցավ այս տարվա ապրիլին, ապացուցեց, որ հայ հասարակությունը դեռևս ամբողջովին չի կորցրել իր ժողովրդավարական էությունը:
Ազգային անվտանգության ծառայությունից նոր օպերատիվ տվյալներ են ստացվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն:
Վրաստանի նախագահի նոր վարչակազմի ֆինանսաորումը գրեթե 4 միլիոն լարիով կրճատվում է, իսկ նախագահի պահուսային հիմնադրամը լիովին լուծարվում է, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երկրի առողջացման և զարգացման գործում շատ է կարևորում խոսքի ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը:
«Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ`դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով: Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում», – Yerkir.am-ին ասել է վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը շատ արագ բացահայտվեց: Օրերս նա հայտարարում էր, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը առաջարկել է իրեն հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը: Սակայն արդեն այսօր Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը պաշտոնապես հայտնեց, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի ղեկավարության խնդրանքով՝ հաշվի առնելով մեր ընտրությունները»:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի որոշումը՝ կիրառել տեսակրկնությունների համակարգը (VAR) Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից սկսած: