Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձը ՍՈՒ 25 մարտական ինքնաթիռի վթարի և օդաչուների մահվան կապակցությամբ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձը ՍՈՒ 25 մարտական ինքնաթիռի վթարի և օդաչուների մահվան կապակցությամբ.

«Սրտի կսկիծով տեղեկացա ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի և օդաչուներ՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի մահվան մասին: Հույս ունեմ, որ ողբերգական վթարի պատճառները կպարզվեն հնարավորինս սեղմ ժամկետում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ զոհված օդաչուների ընտանիքներին ու հարազատներին: Մաղթում եմ համբերություն և տոկունություն՝ անդառնալի կորստի ցավը հաղթահարելու համար: Հայտնում եմ իմ անվերապահ աջակցությունը և զորակցությունը զոհվածների ընտանիքներին և հարազատներին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31