«27 տարի մեր պետությունը թալանվել է, և մենք հիմա ետ պիտի պտտենք այդ պրոցեսը». Նիկոլ Փաշինյան
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքն այսօր Մեծամորում սկսվեց 1 րոպե լռությամբ՝ որպես հարգանքի տուրք այսօր զոհված օդաչուներին։
Դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ պայքարն իրենց առաջնահերթություններից մեկն է։
«27 տարի մեր պետությունը թալանվել է, և մենք հիմա ետ պիտի պտտենք այդ պրոցեսը»,- ասաց Ն.Փաշինյանը՝ նշելով, որ հստակ համազգային պահանջ պետք է ներկայացվի, որ թալանվածը պետք է վերադարձվի և դա պետք է դառնա այն ռազմավարական դրամագլուխը, որ կդրվի պետության զարգացման գործի հիմքում։
Ն.Փաշինյանը հայտարարեց, որ պետությունից գողացվածի համար հատիկ առ հատիկ պատասխան պետք է տան։ Նրա խոսքով՝ անհնար ոչինչ չկա, և հեղափոխության մեծագույն արգասիքը պետք է լինի անհնարը հնարավոր դարձնելը։
Ն.Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն այսօր ժողովրդավարության առաջամարտիկերից է։