ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանն այսօրվա ասուլիսին անդրադարձավ Դուշանբեում տեղի ունեցած Ալիև-Փաշինյան կարճատև հանդիպմանը և նշեց, որ ամեն առիթով ներկայիս իշխանությունները դա ներկայացնում էին՝ որպես մեծագույն նվաճում։
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ընթանում են գրոհիչ ինքնաթիռի որոնողափրկարարական աշխատանքները։
Սիցիլիայի Մաֆիայի դեմ պայքարի վարչությունը դեկտեմբերի 4-ի առավոտյան իրականացրել է ընդգրկուն հատուկ գործողություն, որի ընթացքում ձերբակալվել են «Կոզա նոստրայի» 46 անդամներ, այդ թվում՝ գանգստերական սինդիկատի ենթադրյալ պարագլուխը՝ Սետիմինո Մինեոն:
ՀՀ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի` Ֆեյսբուք սոցցանցում տարածած «Ոստիկանությունը նախընտրական ճնշման գործիք» վերնագրով գրառման կապակցությամբ հայտնում ենք, որ նրա ներկայացրած «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում-հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Երեկ միջադեպ է գրանցվել Արարատի մարզում: Ծեծի է ենթարկվել փոխմարզպետ Տիգրան Պարսիլյանը: 168.am-ի աղբյուրների համաձայն միջադեպը տեղի է ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` Մասիս կատարած այցից հետո, երբ Փաշինյանը ավարտել էր հանդիպումը և հեռացել էր:
«Երբ այս երկուսը տարանջատում ենք իրարից, դա նշանակում է, որ կարգավիճակից բացի՝ կարող են լինել ինչ-որ այլ անվտանգության երաշխիքներ՝ առանց Արցախի Հանրապետության միջազգային կարգավիճակն ամրագրելու»։
Հայկական բանակի զինծառայողները շուտով նոր ճտքակոշիկներ կունենան: Տեղական արտադրության այս ճտքակոշիկները կարելու ընթացքում օգտագործվում է բացառապես որակյալ հումք:
Դեկտեմբերի 3-ին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ՍԱՀ փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Վալիդ ալ-Մուալլիմին (Walid al-Mouallem):
ՀՀ Ոստիկնապետ Վալերի Օսիպյանին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին
Հաղորդում հանցագործության մասին
Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:
Իրանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է Պարսից ծոցից նավթի արտահանման հնարավոր դադարեցման մասին, եթե Թեհրանը զրկվի իր ածխաջրածիններն արտաքին շուկաներին մատակարարելու հնարավորությունից:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 19.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2001 թ. ծնված Վ. Ա.-ն, որ հայտնել է, որ վնասվածքը ստացել է Արամի փողոցից դեպի «Նաբերեժնի» տանող ճանապարհին՝ թունելում դանակով հարված ստանալու հետևանքով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սուպերմարկետում քաղաքացու դրամապանակը առերևույթ հափշտակելու դեպքի հանգամանքները:
«Դիտավորյալ չեն գալիս, որովհետև ես չեմ կարծում, որ եթե 14 մլն դոլարը ապացուցվի, միայն իր մոտ է մնացել։ Ես վստահ եմ, որ այդ 14 մլն դոլարը տարբեր տեղ է տանելու»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հացով հրավիրված Աժ արտահերթ նիստում քվորումի բացակայությունը։
Տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում 2018թ. դեկտեմբերի 4-ին կիրականացվեն դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հրավերով դեկտեմբերի 5-8-ը ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակիցները ճանաչողական այցով կմեկնեն Բեռլին՝ փորձի փոխանակում իրականացնելու Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի աշխատակազմի գերմանացի գործընկերների հետ:
Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 30-ին Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։
Դեկտեմբերի 3-ին, ժամը 21:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իսակովի պողոտայում՝ Մոնթե Մելքոնյան պողոտայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 4 ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նիկոլ Փաշինյանը գործարք է կնքել Մելիք գյուղի հետ։ Այս մասին այսօր Ծաղկահովիտում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին:
Իսրայելացի զինվորականները հայտարարել են «Հյուսիսային վահան» գործողությունն սկսելու մասին, որի ընթացքում նրանք մտադիր են գտնել եւ ոչնչացնել այն անդրսահմանային թունելները, որոնք լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը փորում է հրեական պետության տարածք գրոհայինների գաղտնի ներթափանցման համար։
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին երկյուղ է հայտնել, որ միջազգային անվտանգության համար կարեւոր փաստաթղթերի վիճարկման պատճառով աշխարհում իրավունքի գերակայության փոխարեն կարող է գերիշխող դառնալ ջունգլիների օրենքը։
Նոյեմբերի 26-ին ավտովթարից մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող 1999թ. ծնված Ալի Սահիբ օղլու Աբբասովը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Ճապոնիայի Ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ այսօր այցելել են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա տիկին Մելանյան դեկտեմբերի 3-ի երեկոյան Վաշինգտոնում այցելել են Կապիտոլիումի շենք՝ հարգելու նոյեմբերի 30-ին կյանքի 95-րդ տարում վախճանված նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագի հիշատակը։
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը:
Դավիթ Շահնազարյանի ասուլիսը` ուղիղ. aysor.am
«Խոր վշտով տեղեկացա անվանի վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, իմ սիրելի ուսուցիչ, իսկ հետո ավագ գործընկեր Պավել Անանիկյանի մահվան մասին:
Մանվել Գրիգորյանի և Արմեն Ավետիսյանի՝ պետությանը տրվող գույքերը, հնարավոր է, որպես նվեր չընդունվեն, քանի որ դատախազության կողմից կարող են լինել որոշակի առարկություններ: Պետությունը չի կարող խնդրահարույց գույքը վերցնել որպես նվիրատվություն: