
Չեմ հերքում` «Իմ քայլի» թեկնածուի համակրի ու իմ օգնականի միջև միջադեպ է եղել, բայց ես որևէ կերպ չեմ առնչվել. օգնականս ազատվել է աշխատանքից. Գարիկ Սարգսյան

Արարատի մարզպետի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել «Իմ քայլը» դաշինքի 5-րդ միասնական ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածուներ Գարիկ Սարգսյանի և Տիգրան Պարսիլյանի միջև տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ։
Չեմ հերքում, որ օրեր առաջ տեղի է ունեցել միջադեպ «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուի՝ Տիգրան Պարսիլյանի համակրի և իմ օգնականի միջև, սակայն ուզում եմ շեշտել, որ անձամբ ես որևէ կերպ չեմ առնչվել այդ միջադեպի հետ:
Միջադեպից հետո իմ օգնականը բացատրագիր է ներկայացրել ոստիկանությունում, դրանից բացի, իմ որոշմամբ՝ ազատվել է աշխատանքից:
Իմ քարոզարշավն այս օրերին ընթանում է բնականոն հունով և առողջ մթնոլորտում:
Իմ թիմում շարունակում է տիրել սիրո և հանդուրժողականության մթնոլորտը: Խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից»:
https://www.facebook.com/sargsiangarik/posts/356124901820588?__xts__[0]=68.ARCIKKC6Y9xm9HtI-UxyDM-yg9VBLcAWPfYRB9z83I8-MSwJclG62Cf_thvgAaw8mFqpXCO7TaqWlO9K-LF5sU0GXfVo-Fb4aXgbz9lyqD2TloevljZlXHDxbicl5v7u0PYqPjL0ONlXVt1rBURggDw7pwSK3sjqj1ZaNL35KPsMAyNUay5OFE2L-qNF0ulP-rMUPgdPcXqIa_krN4CBJ8gWWzSNN0f24xZ2I912dg_uxdHw2dkynMyYUPUFVDTtVOPb3Lcebvquik-I-KvykKQwgsL8kHFhECEiCo0hBJGogBVjoOSCHhu9WnZLN9yFCk6BF5slNCQOTq2bSCqGhQ4&__tn__=-R