Մայնի Ֆրանկֆուրտի ինդուստրիալ պարկում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել քիմիական նյութ փոխադրող բեռնատարի հետ:
«Եթե ես լինեի ՀՀԿ-ի տեղը, չնայած ես չեմ պատկերացնում՝ ո՞նց կարող էր էդպես լինել, ես ընդհանրապես պաուզա կվերցնեի քաղաքական կյանքին մասնակցությունից, որովհետև այն բոլոր խնդիրները, որ մենք ունենք այսօր մեր երկրում և մեր երկրի շուրջ արտաքին աշխարհում, այդ բոլոր խնդիրներն իրենց արմատներով գնում են դեպի ՀՀԿ-ի վարած քաղաքականություն՝ սկսած կադրայինից, վերջացրած, հիմա նորից ուզում եմ այդ Պանդորայի արկղը բացել, կոռուպցիայով, թալանով և ամեն ինչով»:
«Առաջնային հարկ վճարողների թիվն այսօր 350 հազար է, և մեր խնդիրն է՝ վարել այնպիսի քաղաքականություն, որ նրանց թիվը կրկնապատկվի, եռապատկվի, քառապատկվի»:
Այսօր ԱԺ-ում փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանից լրագրողները հետաքրքվեցին, թե ինչպես է իր ընտանիքին պատկանող ընկերությունը դրամաշնորհ ստացել:
Կյանքի 81-րդ տարում վախճանվել է Բելառուսի եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Իգոր Լուչենոկը։
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիական Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա Մտքերի գագաթնաժողովի («Summit of Minds») գլխավոր գործընկեր, «The Monthly Barometer» վերլուծական հանդեսի համահիմնադիր և հեղինակ Թիերի Մալերեթի հետ։
«Մենք մեր ժողովրդին ոչ մի բանի մեջ չենք մեղադրում, մենք մեղադրում ենք նախորդ քաղաքական համակարգին, որ նրանք աշխատանքը խրախուսելու փոխարեն՝ խրախուսել են աղքատությունը»,- այսօր խորհրդարանում 2019թ. բյուջեի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը դեռ չի կողմնորոշվել՝ առաջիկա ընտրություններում առաջադրվելու է միայն համամասնակա՞ն ընտրակարգով, թե՞ ռեյտինգային: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ռեյտինգայինի դեպքում կառաջադրվի նույն` թիվ 3 ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ):
«Դուք մի կարծեք, թե ես մեծագույն հաճույքով եմ ընդունում, երբ բուլդոզերը հարվածում է պատին, սա շատ վատ բան է, բայց մի հասցրեք դրան»:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում 2019թ. բյուջեն ներկայացնելիս նշեց, որ անհատ տաքսու վարորդներն ազատվելու են հարկերից։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 2019թ. բյուջեի նախագիծը համարում է իներցիոն, որովհետև այն, ըստ նրա՝ հիմնված է պարամետրերի վրա, որոնք ստացել են՝ որպես ժառանգություն։
Նոյեմբերի 7-ին, ժամը 08.30-ին, ոստիկանւթյան Արմավիրի բաժնում «Արմավիրի քաղաքապետարանի զբոսայգու» ՊՈԱԿ տնօրենից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 00.30-ից մինչև 06.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Արմավիրի քաղաքային զբոսայգում տեղադրված օլիմպական չեմպիոն Վասիլի Ալեքսեևի կիսանդրին:
«Մենք համոզված ենք, որ, այո, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վերապահված է Հայաստանին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ խոսելով Աստանայում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ կազմակերպության գլխավոր քարտուղարի քննարկմանը:
Ռուսաստանի Դաշնության իրավապահները Մոսկվայում աշխատող ադրբեջանցի լրագրող Նամիկ Հասանովին կասկածում են արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ կապեր ունենալու և լրտեսության մեջ:
Նոյեմբերի 11-ին, ժամը 09.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ Արին Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 1998 թ. ծնված Քրիստինե Իսկանդարյանին:
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Լարսի անցակետի ռուսական հատվածում հերթը կազմում է 2-2.5 կիլոմետր, անցակետն աշխատում է արագացված ռեժիմով:
Wintershall նավթի-գազի գերմանական ընկերությունը ամերիկյան պատժամիջոցների պատճառով դադարեցրել է աշխատանքն իրանական նախագծերում:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը դեկտեմբերին Միլանում կայանալիք ԵԱՀԿ նախարարական համաժողովի ընթացքում:
Երևանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամներից երեքը՝ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը և Գևորգ Բաբայանը հրաժարվել են մանդատներից:
Նոյեմբերի 12-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ և ձախ ազդրերի վերին երրորդի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 2001 թ. ծնված Գագիկ Ա.-ն:
Հայաստանն ուշադրությամբ հետևում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման շուրջ ստեղծված զարգացումներին, արվում են համապատասխան գնահատականներ, դրանց հիման վրա ձեռնարկվելու են համապատասխան քայլեր: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն առաջադրվել է թիվ 2 ընտրատարածքում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ որևէ սկզբունքային հարց չկա, թե որտեղ իրենք կառաջադրվեն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնեց Ազգերի լիգայի երկու արտագնա խաղերին:
«Ես Հանրապետական կուսակցությանը խորհուրդ կտայի ընդունել իրենց սխալները: Այս տարիների ընթացքում իրենք երկիրը հասցրել են անդունդի, երկիրը հասցրել էին կործանման»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ՀՀԿ-ի հայտարարությունը համարելով անհեթեթություն:
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի խոսքով՝ խորհրդական նշանակավելուց հետո հասցրել է քաղաքապետ Հայկ Մարությանին բազմաթիվ խորհուրդներ տալ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Գեղամ Բեգլարյանն ազատվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Թուրքիայի Իզմիրի նահանգի Դիքիլի շրջանից Էգեյան ծովով Հունաստան հասնել փորձող ներգաղթյալների լաստանավ է խորտակվել:
Ձեռնարկվում են միջոցներ հայտնաբերվածի ձեռք բերման աղբյուրը և հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո (1:3) խոսել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի բացակայության մասին:
Միավորված ընդդիմությունից Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ եթե ինքը հաղթի ընտրություններում, «Ազգային շարժումը» չի կարողանա եւ չի վերադառնա իշխանության: