Նոյեմբերի 12-ին ԱՄՆ-ում 95 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի պատկերապատող նկարիչ Սթեն Լին:
Համացանցում գործունեության կարգավորումը պետք է խստացվի, հակառակ դեպքում ժողովրդավարական պետությունների գոյությունը կհայտնվի սպառնալիքի տակ:
«Միանշանակ բացառում եմ, չկա նման բան, չի կարող լինել նման բան և չի լինելու նման բան: Մենք մեկ օրակարգով ենք ներկայանալու ընտրողին, դա մեր տնտեսական ծրագիրն է»,- ասաց Ն.Զոհրաբյանը՝ շեշտելով, որ երկրում քաղաքական հեղափոխությունը պետք է վերածվի տնտեսական հեղափոխության:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կոչ է արել համաշխարհային հանրակցությանն անհապաղ միջամտել Գազայի հատվածի իրադրությանը եւ կանգնեցնել Իսրայելի արգեսիան:
Ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ներկայացրել է գաղտնի նախագիծը, որի մասին նախօրոք հայտնել էր սոցիալական ցանցերում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային մեծ մարզադաշտ կառուցելու նախագիծ է մշակում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է երեք ընկերությունների՝ «Սիթի», «Պարմա» և «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ների, արտադրական առանձին գործառույթը: Տեսուչների վերահսկողական աշխատանքների և լաբորատոր փորձաքննությունների արդյունքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում:
ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզանն Մուրադյանին փոխարինեց Նաիրա Կարապետյանը: Այս մասին հերթական քառօրյա նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է «Մանչեսթեր Սիթիին» պարտվելու մասին (1:3):
«Հասարակությունը կարիք ունի այլընտրանքային խոսքի։ Կոռուպցիա, կոռուպցիա… իմ համար թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է»։
Նոյեմբերի 12-ին ժամը 21:56-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Կովսական-Երիցվանք ճանապարհի 3-րդ կմ վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին` անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 12-ին, ժամը 16․00-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա Կարեն Մխիթարյանին, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց և այնտեղ մահացել է:
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ջերարդ Պիկեն խոսել Իսպանիայի առաջնությունում կայացած «Բետիսի» հետ հանդիպման և կատալոնացիների պարտության մասին:
«Հայտարարում եմ բանավոր զգուշացում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու և աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու հետ կապված»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տարերային աղետի գոտի է հայտարարել Կալիֆոռնիայի նահանգը, որտեղ անցած շաբաթվանից մոլեգնում են անտառային հրդեհները:
Brexit-ի շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին, սակայն տակավին մի շարք չլուծված հարցեր են մնում Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ:
«Իրավունք» թերթը գրում է. «Այս պահից սկսած, երբ ուշացած ու հանկարծակի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը որոշեց դառնալ «հեղափոխական» ու սատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ զուգահեռ նաեւ սկսեց լուրեր տարածել, թե ԵՄ դատախազությունում աշխատանքի առաջարկ է ստացել ու մտադիր է այն ընդունել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)` 2018 դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելության հիմնական կազմին:
Պաղեստինցի արմատականները նոյեմբերի 12-ի երեկոյից Գազայի հատվածից 370 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, դրանցից 100-ը կալանվել են հակաօդային պաշտպանության «Երկաթյա գմբեթ» համակարգի կողմից:
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը:
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 44-ի: Այդ մասին նոյեմբերի 13-ին հայտնել է ABC հեռուստաընկերությունը:
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր կույրերի միջազգային օրն է, և ես առաջին անգամ տարբեր կարգավիճակներով եմ այս օրը դիմավորում՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, Արցախի կույրերի միության նախագահ և պարզապես շարքային կույր:
Ստամբուլում սաուդական հյուպատոսարանի շենքում դաժանաբար սպանված սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի վերջին խոսքերը թուրքական աղբյուրի պնդմամբ լսելի են եղել սպանության ձայնագրության մեջ։
Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր ցուցակի առաջին տասնյակից յուրաքանչյուրը կարող էր լինել ցուցակի առաջին համարը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ուշագրավ նախագիծ է մշակվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծով առաջարկվում է «Մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող, աշխատանք փնտրող անձանց` մինչեւ երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրով նախատեսել որոշակի հարկային արտոնություններ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ առավել արդյունավետ կազմակերպելու հնարավորություն տալու նպատակով:
«Փաստ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Հակոբ Հակոբյանը հայտարարագրել է երկու առանձնատուն:
«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի պատգամավոր երկու փեսաներն էլ՝ Դավիթ Մանուկյանը և Արգամ Աբրահամյանը կառաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԱԾ-ում ԱԻՆ-ում չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է քննվում: Ընդ որում, չարաշահումները կատարվել են, երբ նախարարը այժմ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր: Թերթի հարցին՝ իրեն հարցաքննության հրավիրել են, թե ոչ, Տոնոյանը բացասական պատասխան է տվել:
«Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը վաճառքի է հանել իր ընտանիքին պատկանող Գյումրիում գործող Անուշարան հրուշակեղենի ֆաբրիկան:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ: