![](/banners/BeFunky-design.jpg)
«Պոգբան կարևոր է մեր խաղի բոլոր ասպեկտներում». Մոուրինիո
![](https://168.am/wp-content/uploads/2018/11/paul-pogba-jose-mourinho_19tnpkmyhyceu1pdqrm2gpu1lj.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո (1:3) խոսել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի բացակայության մասին:
Հիշեցնենք, որ Պոգբան վնասվածք ունի, ինչի պատճառով բաց է թողնելու նաև Ֆրանսիայի հավաքականի հանդիպումները:
«Սովորաբար պարտությունից հետո ես չեմ խոսում խաղացողների մասին, ովքեր բացակայում էին վնասվածքի պատճառով: Ես իրոք դա չեմ սիրում: Բայց Պոգբան կարևոր է մեր խաղի բոլոր ասպեկտներում:
Նրա բացակայության պատճառով Մարուանը (Ֆելաինին) խաղաց ամբողջ հանդիպման
ընթացքում, բայց նա պատրաստ չէր 90 րոպեի: Մրցակիցը լուրջ խնդիրներ կունենար, եթե 1:2-ի ժամանակ խաղադաշտ մտներ թարմ Ֆելաինին, սակայն նա անհավանական ջանքեր էր գործադրում խաղադաշտում մնալու համար: Այո, տարբեր տեղերում մենք ունենիք Պոլի կարիքը, բայց դա չի արդարացնում պարտությունը»,- ասել է Մոուրինիոն:
Սիրարփի Աղաբաբյան