«Մենք համոզված ենք, որ, այո, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վերապահված է Հայաստանին». Արարատ Միրզոյան
«Մենք համոզված ենք, որ, այո, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վերապահված է Հայաստանին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ խոսելով Աստանայում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ կազմակերպության գլխավոր քարտուղարի քննարկմանը:
Ըստ նրա՝ ՀՀ դիրքերը ՀԱՊԿ-ում երերուն չեն, և որևէ երկրի դերը որևէ կառույցում պետք է համակողմանի նայել, ոչ թե առանձին վերցրած հարցով:
Ա.Միրզոյանը չբացահայտեց, թե Նիկոլ Փաշինյանը ինչ խոսակցություն է ունեցել Բելառուսի նախագահի հետ. «Ժողովուրդ ջան, եղել է քննարկում, եղել է կարծիքների փոխանակում, կարծիքների բախում, և շատ լավ է, որ տարբեր կառույցներում կա քննարկում: Ո՞վ է ասել, որ բոլորը պետք է միակարծիք լինեն տարբեր հարցերում»: