«Ես Հանրապետական կուսակցությանը խորհուրդ կտայի ընդունել իրենց սխալները». Նաիրա Զոհրաբյան
«Ես Հանրապետական կուսակցությանը խորհուրդ կտայի ընդունել իրենց սխալները: Այս տարիների ընթացքում իրենք երկիրը հասցրել են անդունդի, երկիրը հասցրել էին կործանման»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ՀՀԿ-ի հայտարարությունը համարելով անհեթեթություն:
Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի վարչապետությունը ոչ թե սխալ է ընկալվել, այլ ուղղակի սխալ էր: Ն.Զոհրաբյանի խոսքով՝ 20 տարի և ավելի ընտրողի քվեն տեղ չի հասել, Սյունիքում և Վայոց ձորում, որտեղ հիմա ինքն է առաջադրված, նախկինում մարդիկ չեն ընտրել Սաշիկ Սարգսյանին, այլ ՀՀԿ-ն նշանակել է պատգամավորներ՝ գնելով, կեղծելով ընտրություններ:
«Հիմա իրենք պիտի ապաշխարեն»,- ասաց Ն.Զոհրաբյանը՝ հավելելով, որ դրանից հետո հնարավոր է քաղաքական ուժն ունենա ապագա: