Բացահայտվել է օլիմպական չեմպիոն Վասիլի Ալեքսեևի կիսանդրու գողությունը
Նոյեմբերի 7-ին, ժամը 08.30-ին, ոստիկանւթյան Արմավիրի բաժնում «Արմավիրի քաղաքապետարանի զբոսայգու» ՊՈԱԿ տնօրենից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 00.30-ից մինչև 06.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Արմավիրի քաղաքային զբոսայգում տեղադրված օլիմպական չեմպիոն Վասիլի Ալեքսեևի կիսանդրին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1987 թ. ծնված Գևորգ Ն.-ն, կտրատել-մանրացրել և վաճառել է Մեծամոր քաղաքի թիվ 27 շենքի հետնամասում գործող գունավոր մետաղների ընդունման կետում՝ 1972 թ. ծնված Սերոբ Ս.-ին, վերջինս էլ այն վաճառել է 1992 թ. ծնված Մարտուն Բ.-ին:
Նոյեմբերի 12-ին, ժամը 15.50-ին, Գևորգ Ն.-ն Ջիվանու փողոցից բերման է ենթարկվել և տվել բացատրություն:
Մարտուն Բ.-ն գողոնը մանրացված վիճակում կամավոր ներկայացրել է ոստիկանության Արմավիրի բաժին:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: