![](/banners/BeFunky-design.jpg)
Գեղամ Բեգլարյանն ազատվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից
![](https://168.am/wp-content/uploads/2018/11/maxresdefault-1.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Գեղամ Բեգլարյանն ազատվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Ըստ նույն որոշման՝ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են վարչակազմի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Բալասանյանին: