«Անկեղծ ասած, ես չեմ տեսնում մրցկացություն ՀՀԿ-ի և մեր միջև». Տիգրան Ավինյան
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն առաջադրվել է թիվ 2 ընտրատարածքում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ որևէ սկզբունքային հարց չկա, թե որտեղ իրենք կառաջադրվեն:
«Ես կարծում եմ՝ ՀՀԿ-ն ինչպես տապալել է իշխանական կուսակցություն լինելու իրենց տրված հնարավորությունը, նույն կերպ էլ կարող է տապալել ընդդիմություն լինելու իրենց տրվելիք մանդատը և, ես անկեղծ ասած, չեմ տեսնում մրցկացություն ՀՀԿ-ի և մեր միջև»,- ասաց Տ.Ավինյանը՝ նկատելով, որ իրենք կհավաքեն այնքան ձայն, որքան քվե կտա ժողովուրդը: