Հայաստանը բաց երկխոսություն է ունենալու Իրանի նկատմամբ պատժամիջոցների գործընթացում ներառված բոլոր կողմերի հետ. Աննա Նաղդալյան
Հայաստանն ուշադրությամբ հետևում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման շուրջ ստեղծված զարգացումներին, արվում են համապատասխան գնահատականներ, դրանց հիման վրա ձեռնարկվելու են համապատասխան քայլեր: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Ես ուղղակի այս պարագայում կարող եմ ընդգծել, որ մենք բաց երկխոսություն ենք ունենալու գործընթացում ներառված բոլոր կողմերի հետ, հստակորեն ներկայացնելու ենք մեզ հուզող բոլոր հարցերը և բացատրելու ենք մեր գործողությունների տրամաբանությունը»,- ասաց Նաղդալյանը:
Նա հավելեց, որ այս պահին միայն այսքանը կարող է ասել, երբ իրադրությանը կտրվի համապարփակ գնահատական, այդ ժամանակ ավելի մանրամասն կկարողանան ներկայացնել հետագա քայլերը: