«Լուրջ էդպիսի խոսակցություններ կա՞ն». Արարատ Միրզոյանը՝ Սամվել Ալեքսանյանի աջակցության մասին

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը դեռ չի կողմնորոշվել՝ առաջիկա ընտրություններում առաջադրվելու է միայն համամասնակա՞ն ընտրակարգով, թե՞ ռեյտինգային: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ռեյտինգայինի դեպքում կառաջադրվի նույն` թիվ 3 ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ):

Նա չհամաձայնեց, որ ընտրություններն ապաքաղաքական են լինելու. «Ես ճիշտ հակառակ կարծիքին եմ, որ սա մեր երկրի պատմության մեջ եթե ոչ ամենաքաղաքականը, ապա ամենաքաղաքականներից մեկն է լինելու»:

ՀՀԿ-ի պնդրումները, թե միակ ընդդիմադիրն իրենք են, Ա.Միրզոյանին չի հետաքրքրում. «Թող իրենք կողմնորոշվեն՝ ով է ընդդիմություն, ով է իրական, ով՝ չիրական: Ընդհանրապես, ես չիրական կամ գրպանային ընդդիմության անհրաժեշտություն չեմ տեսնում և այդ ձևակերպումն ինքնին կեղծ եմ համարում: Դասագրքային ձևակերպում կա՝ ով կառավարությունում ներկայացված չէ, բոլոր նրանք ընդդիմություն են»:

Անդրադառնալով Արագածոտնի, Սիսիան, Լոռի, Շիրակի մարզերում ՔՊ ռեյտինգային թեկնածուների միջև ծագած «կռիվներին»՝ Ա.Միրզոյանը նշեց, որ ՔՊ-ում ցուցակի հետ կապված կռիվ չի եղել, իրեն հասել է մարզերում 1-2 միջադեպի մասին տեղեկություն, որ հրահրողը հավակնություններ ունեցող մեկն էր, որն իրականում ՔՊ-ական չէ:

Ա.Միրզոյանը զարմանք արտահայտեց, որ խոսակցություններ կան, որ Մալաթիայում Սամվել Ալեքսանյանն իրեն է աջակցելու. «Լուրջ էդպիսի խոսակցություններ կա՞ն»:

Տեսանյութեր

Լրահոս