![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանցի լրագրողին ՌԴ-ում լրտեսության մեջ են կասկածում
![](https://168.am/wp-content/uploads/2018/11/954282.jpg)
Ռուսաստանի Դաշնության իրավապահները Մոսկվայում աշխատող ադրբեջանցի լրագրող Նամիկ Հասանովին կասկածում են արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ կապեր ունենալու և լրտեսության մեջ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հասանովը հերթական անգամ Բաքու այցից վերադառնալիս իմացել է, որ Ռուսաստանում կասկածվում է լրտեսության մեջ:
Օդանավակայանում սահմանապահները Նամիկ Հասանովին ուղեկցել են ետ՝ադրբեջանական տարածք և տեղեկացրել, որ ՌԴ մուտք գործելու դեպքում անմիջապես կկալանավորվի: