«Անհատ տաքսու վարորդները կարող են աշխատել՝ առանց վճարելու, առանց լիցենզիայի». Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում 2019թ. բյուջեն ներկայացնելիս նշեց, որ անհատ տաքսու վարորդներն ազատվելու են հարկերից։
«Անհատ տաքսու վարորդները որևէ վճար վճարելու անհրաժեշտություն չունեն, այսինքն՝ մարդիկ կարող են գործունեության այդ տեսակն իրականացնելն՝ առանց վճարելու, առանց լիցենզիայի։ Մոտ 50 հազար մարդ զբաղվում է այդ գործունեությամբ, և ստացվում է, որ Երևանում այդ մարդկանց աշխատավարձն ամսական ավելացնում ենք 12 հազար դրամով, մարզերում՝ 8 հազար դրամով»,- հայտարարեց Փաշինյանը։