Արմեն Սարգսյանը հանդիպել է Մտքերի գագաթնաժողովի գլխավոր գործընկեր Թիերի Մալերեթի հետ

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիական Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա Մտքերի գագաթնաժողովի («Summit of Minds») գլխավոր գործընկեր, «The Monthly Barometer» վերլուծական հանդեսի համահիմնադիր և հեղինակ Թիերի Մալերեթի հետ։

Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել հաջորդ տարի Հայաստանում նմանատիպ համաժողով անցկացնելու վերաբերյալ։

Մտքերի գագաթնաժողովը հեղինակավոր հարթակ է, որտեղ համաշխարհային խոշորագույն ընկերությունների ղեկավարները, ներդրողները քննարկում են համաշխարհային տնտեսության զարգացման միտումներին, ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր։ Այն նախորդում է շվեյցարական Դավոսում տեղի ունեցող ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովին եւ հայտնի է «փոքր Դավոս» անվամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930