Մահացել է Բելառուսի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Իգոր Լուչենոկը
Կյանքի 81-րդ տարում վախճանվել է Բելառուսի եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Իգոր Լուչենոկը։ «Կյանքից հեռացել էմեծ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Բելառուսի ժողովրդական արտիստ Իգոր Միխայլովիչ Լուչենոկը»,-Facebook-ում գրել է ժողովրդական արտիստ եւ «Սյաբրի» անսամբլի ղեկավար Անատոլի Յարմոլենկոն:
Լուչենոկը Բելառուսի կոմպոզիտորների միության նախագահն էր, բազմաթիվ կանտատների, սոնատների, ուվերտյուրաների հեղինակ:
Նա առավել մեծ ճանաչում է ստացել եւ հանրության գնահատանքին արժանացել որպես ժողովրդականություն վայելող այնպիսի երգերի երաժշտության հեղինակ, ինչպիսիք են՝ «Մոյ ռոդնի կուտ»-ը, «Ալեսյա»-ն, «Պոլկա բելառուսսկայա»-ն եւ ուրիշներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: