Երևանի մի շարք փողոցներում արգելվելու է երթևեկությունը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հոկտեմբերի 5-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2018 թվականի հունվար-սեպտեմբերի աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց տնօրենը, հաշվետու շրջանում պահպանվեց փոխադրումների աճի դրական դինամիկան:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի հետ քննարկել է ՄԻԵԴ֊ում քննվող մի շարք գործերին առնչվող հարցեր։
Հասկանալի է, որ առաջիկա ամիսներին Հայաստանում շատ ավելի մեծ ուշադրության են արժանանալու քաղաքական և տնտեսական խնդիրները, քան կրթական հարցերը։ Բայց մյուս կողմից՝ հեղափոխությունից հետո Հայաստանի ուսումնական հաստատություններում առկա է աննախադեպ լարվածություն։
ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը, ով տվյալ պահին գլխավորում է Ուելսի հավաքականը, գտնում է, որ «Կարմիր սատանաների» ղեկավարությունը չպետք է հեռացնի թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին:
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, որոնք կարող են ուժի մեջ մտնել ընթացիկ տարվա նոյեմբերին, մեծ ազդեցություն չեն գործի Իրանի ֆինանսական ու նավթային գործունեության վրա:
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում, հոկտեմբերի 7-ից 12-ը կգործի «Ֆրանկոֆոնիայի ավանը»:
Գիտնականները կասկածում են, որ Պենտագոնը կարող է միջատներ օգտագործել ծագումնաբանորեն վերափոխված վիրուսների տարածման համար՝ Կենսաբանական զենքի կոնվենցիային հակառակ:
Որովայնի հատվածում կուտակված ճարպերից ազատվելը բավական բարդ է: Հարկավոր է հետևել սննդակարգին, ինչպես նաև ֆիզիկական ակտիվություն դրսևորել: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ ավելորդ կիլոգրամներից ազատվելուն կարող է խոչընդոտել նաև օրգանիզմում տոքսինների կուտակումը:
«Ափսոսում եմ, որ այնպիսի փորձված կուսակցություն, ինչպիսին Դաշնակցությունն է՝ իր ամբողջ անցյալով, կարողացավ նման ավանտյուրայի գնալ, և այսօր փաստորեն գոնե Հայաստանում կորցրեց իր դիրքերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
Իվան Ռակիտիչը պատմել է, թե ով պետք է հաղթի «Ոսկե գնդակը»:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում հոկտեմբերի 4-ին խաղարկվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն:
Հայաստանի ազգային արխիվի ներգաղթի կոմիտեի պահոցում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին և նրա ընտանիքին, ինչպես նաև Ֆրանսիային վերաբերող հետաքրքիր փաստաթղթեր կան:
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը երկարաձգեց պայմանագիրը մինչև 2022 թվականը:
Բարձր տրամադրությամբ ու նորանոր բարձունքներ հաղթահարելու ձգտումով է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան վերադարձել երգիչ Վիգեն Ահարոնյանը:
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատմել է, թե ինչու է հրավիրել «Բարսելոնայի» միայն մեկ ֆուտբոլիստի Ուելսի և Անգլիայի հետ կայանալիք խաղերում:
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասի և 19-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի պարտականությունները դրվել են մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նանե Ասատրյան վրա:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Աելիտա Դոլուխանյանի «Ֆրանսիացի հայագետներ» աշխատությունը նվիրված է նշանավոր հայագետներ Սեն Մարտենի, Լանգլուայի, Բրոսսեի, Դյուլորիերի, Մակլերի, Ֆեյդիի հայագիտական ժառանգությանը: Գրքում ներառվել է մեր օրերի խոշորագույն հայագետ Ժան-Պիեռ Մահեին վերաբերող երկու հոդված` համառոտ կենսագրական ակնարկով:
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային:
Հայաստանի Զինված ուժերի տանկային ստորաբաժանումներն ունեն պատրաստվածության բարձր մակարդակ և պատրաստ են կատարել իրենց առջև դրված ցանկացած խնդիր:
Հայ դիրքապահները Նախիջևանի ուղղությունից դեպի Երասխ հատվածում հայտնաբերել են սահմանախախտ։
Իտալիայի ոստիկանությունը Սիցիլիայում ձերբակալել է «Կոզա նոստրա» խմբավորման ամենափնտրվող հանցագործներից մեկին:
Ռադիո Ֆրանս Ինտերնասիոնալի Հայաստանում հատուկ թղթակից Դանիել Վալոն անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական կյանքին, մասնավորապես՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավոր ժամկետներին և քաղաքական օրակարգին:
Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյը հետաքննության տակ է Չինաստանում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ մաղթելով նրան քաջառողջություն ու հաջողություններ:
Արգենտինայի Տուկուման նահանգի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել` հավատարիմ մնալով Արգենտինայի ազգային օրենքին, որով ամեն տարվա ապրիլի 24-ը ի հիշատակ Հայոց ցեղասպանության հայտարարվում է «ժողովուրդների միջեւ հարգանքի եւ հանդուրժողականության օր»:
Հոկտեմբերի 14-ին Բելգիայի` մեծությամբ երկրորդ` Անտվերպեն քաղաքում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման ընտրություններ, որին մասնակցելու է 13 կուսակցություն։
Շառլ Ազնավուրի հրապարակում հոկտեմբերի 5-ին մեծ էկրանից ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվեց Փարիզի «Հաշմանդամների պալատ»-ում անցկացվող հոգեհանգստի և Ազգային հարգանքի տուրքի արարողությունն՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի, որին հետևելու համար hարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել էին Ազնավուրի հրապարակում: