Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է ադրբեջանցի մարդու իրավունքների պաշտպան Էմին Հուսեյնովի Ադրբեջանի կառավարության դեմ ներկայացրած հայցը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ժամանեցին Փարիզի «Հաշմանդամների պալատ», որտեղ անցկացվում է հոգեհանգստի և Ազգային հարգանքի տուրքի արարողություն՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։
Ինդոնեզիայում ավելի քան հազար մարդ կարող է անհայտ կորած համարվել Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժից ու ցունամիից հետո:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, հոկտեմբերի 5-ին հանդես գալով ժողովրդին հղած ուղերձով, Ռուսաստանի հետ հանրապետության հարաբերությունները որակել է Էտալոնային:
Փարիզի «Հաշմանդամների պալատ»-ում անցկացվում է հոգեհանգստի և Ազգային հարգանքի տուրքի արարողություն՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ մեծանուն հայ٫ աշխարհահռչակ երգիչ٫ երգահան٫ գրող٫ կինոդերասան եւ հասարակական գործիչ٫ Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ս.թ. հոկտեմբերի 6-ին Արցախի Հանրապետությունում սուգ է հայտարարվել:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը` Արթուր Գևորգյանը, նամակով դիմել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Հարավաֆրիկյան Հանրապետությունում առնվազն 320 ուղեւոր է տուժել երկու գնացքների բախման հետեւանքով:
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ամերիկացի հայտնի դիվանագետ Ռիչարդ Հաասի հետ, ով 2003 թվականից զբաղեցնում է ամերիկյան Արտաքին հարաբերությունների հարցով խորհրդի (Council on Foreign Relations) նախագահի պաշտոնը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառում ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների շարունակականության հարցը հանրաքվեի դնելու հնարավորությունը:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 23.10-ին, Երեւանի Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ-Պարոնյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան եւ «Բաբաջ» մոտոցիկլը. մոտոցիկլիստ, 1995 թ. ծնված Լեոնիկ Հերքոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Հարավային Կորեայի դատարանը հոկտեմբերի 5-ին կոռուպցիայի գործով 15 տարվա ազատազրկման է դատապարտել հանրապետության նախկին նախագահ Լի Մյոն Բաքին:
Հայաստանի ազգային ժողովում կառավարության առաջարկով մեկնարկել է արտահերթ նիստը:
Նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ:
Ռուսաստանի Տվերի մարզի Կալինինսկի շրջանում մարդատար ավտոբուսը բախվել է երթուղային տաքսիին:
Երևանի 308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքներն իրականացնելու նպատակով հոկտեմբերի 6-ին և 7-ին՝ առավոտյան ժամը 7:30-12:00-ը, անջատվելու են հետևյալ ռադիոընկերությունների հեռարձակման տեխնիկական միջոցները:
Կալանավորվել է սպանության փորձի մեղադրանքով:
Հոկտեմբերի 4-ին, ոստիկանության ՔՀԳ վարչության և Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի աշխատակիցների ուղեկցությամբ, Միացյալ Արաբական Էմիրություններից Հայաստան էքստրադիցիայի ենթարկվեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հանցանք կատարելու մեջ մեղադրվող 1971 թ. ծնված Արամ Վարդանյանը:
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ Հենրի Քիսինջերի հետ, ով 1973-1977 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, իսկ ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի եւ Ջերալդ Ֆորդի պաշտոնավարման տարիներին զբաղեցրել է Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հոկտեմբերի 4-ին իր կոլումբիացի պաշտոնակից Իվան Դուկեին «սատանա» է անվանել, որը գործում է որպես Վաշինգտոնի ծառա:
ԱՄՆ-ի վարչակազմն զբաղվում է այլ պետությունների հետ «առեւտրական կոալիցիայի» ստեղծմամբ՝ նպատակ ունենալով հակազդել Պեկինի առեւտրական քաղաքականությանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում երեկ ոգեւորված էին Ֆելիքս Ցոլակյանի նախարար դառնալու փաստով, քանզի իրենց շարքերը կհամալրվեն եւս մեկ յուրային պատգամավորով: Ցոլակյանը պատգամավոր է դարձել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով՝ Շիրակից։
«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է առանց խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի կարծիքները հաշվի առնելու՝ հրատապ արտահերթ խորհրդարանական ընտրությունների տանել երկիրը, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի վրա ոչ պակաս ծանր գործառույթ է դրված:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր մանրամասներ ենք իմանում հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստից հետո կայացած ԲՀԿ-ՀՅԴ-ՀՀԿ ուժերի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին։ Իրավական բանավեճն ագրեսիվ վարել են Արփինե Հովհաննիսյանն ու Գեւորգ Պետրոսյանը, քաղաքականը՝ Էդուարդ Շարմազանովն ու Արմեն Ռուստամյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 05-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանը հետ է կանչվել դեսպանի պաշտոնից: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մելքոնյանը, հնարավոր է, նշանակվի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, թավշյա հեղափոխությունից հետո աղմակահարույց գործերի բացահայտման սկիզբը ազդարարվեց ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կալանվորմամբ: