Բաժիններ՝

«Մոուրինիոն պետք է մնա «Մանչեսթեր Յունայթեդում»». Ռայան Գիգզ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը, ով տվյալ պահին գլխավորում է Ուելսի հավաքականը, գտնում է, որ «Կարմիր սատանաների» ղեկավարությունը չպետք է հեռացնի թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին:

«Պե՞տք է արդյոք Մոուրինիոն հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»: Ոչ: Հիմա նրանց համար ծանր ժամանակ է: Ես դրա մասին ասել եմ նախորդ անգամ: Եթե հիմա փոխեն մարզչին, միանգամայն հնարավոր է, որ մեկ կամ երկու տարի անց թիմը հայտնվի նույն իրավիճակում: Հավատում եմ, որ Ժոզեն պետք է պահպանի իր աշխատանքը»,- Գիգզի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

«Կարմիր սատանաները» հիմա զբաղեցնում են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը: Հոկտեմբերի 6-ին Մոուրինիոյի թիմը տանը կհանդիպի «Նյուքասլ Յունայթեդի» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031