
Իսրայելը բացել է Գազայի հատվածի հետ սահմանի «Էրեզ» հսկիչ անցակետը

Իսրայելի իշխանությունները որոշում են ընդունել բացել Գազայի հատվածի հետ սահմանի «Էրեզ» հսկիչ անցակետը: Այդ մասին հայտնել է «The Times of Israel» թերթը:
Նրա տեղեկատվությամբ, վերջին օրերին Գազայի հատվածի հետ սահմանին «հարաբերական անդորր» է դիտվել: Սեպտեմբերի 5-ին իսրայելական իշխանությունները «Էրեզ» հսկիչ անցակետը փակել էին պաղեստինցիների մասնակցությամբ զանգվածային անկարգությունների պատճառով:
«Էրեզ» հսկիչ անցակետը, որը տեղակայված է Գազայի հատվածի հյուսիսային մասում, գործարկվել է հիմնականում Գազայի հատված եւ հակառակ ուղղությամբ պաշտոնական պատվիրակությունների, լրագրողների եւ այն պաղեստինցիների անցնելու համար, որոնք Իսրայել են ժամանում բժշկական նկատառումներով՝ նախապես ստանալով հրեական պետության իշխանությունների հավանությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: