
«Ռուսաստանին հնարավոր չէ ո՛չ պատժել, ո՛չ մեկուսացնել». Միխայիլ Գորբաչով

ԽՄԿԿ Կոմկուսի կենտրոնի նախկին գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը շատ կարեւոր է համարում Ռուսաստանի դերն աշխարհում եւ կոչ է անում Արեւմուտքին՝ հրաժարվել նրան մեկուսացնելու փորձերից:
Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ասված է քաղաքական գործչի «Փոփոխվող աշխարհում» նոր գրքում, որը սեպտեմբերի 13-ին ներկայացվել է լրագրողներին:
«Ռուսաստանի դերը կարեւորագույններից մեկն է լինելու փոփոխվող աշխարհում, եւ ես վսիահ եմ, որ այն կլինի դրական: Ռուսաստանին հնարավոր չէ ո՛չ պատժել, ո՛չ մեկուսացնել. ժամանակն է, որ Արեւմուտքը հրաժարվի նման փորձերից»,-գրում է նախկին խորհրդային ղեկավարը: