
43 մլն մարդ է հայտնվել Ֆիլիպիններին մոտեցող գերթայֆունի հարվածի գոտում

«Մանգհութ» գերթայֆունը մոտենում է Ֆիլիպինների հյուսիսի կղզիներին, ռիսկի գոտում են նաեւ Թայվան կղզին եւ Չինաստանի հարավարեւելյան ծովափը: Այդ մասին հայտնել է New York Times թերթը:
Աղետների դեպքում իրազեկման ու կոորդինացման գլոբալ համակարգի տվյալներով՝ տարերքը կարող է վերաբերել 43 մլն մարդու: Հոնկոնգի դիտարանը հայտնել է, որ մինչեւ սեպտեմբերի 14-ը թայֆունի արագությունը կհասնի վայրկյանում 72 մետրի, հավելելով, որ փոթորիկը կարող է հարվածել Չինաստանի Գուանդունի նահանգին, որտեղ մոտավորապես 100 մլն մարդ է ապրում:
Նշվում է, որ սեպտեմբերի 11-ին թայֆունը հասել է Գուամ կղզի՝ այնտեղ հոսանքազրկելով շենքերի 80 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: