Մինչև Երևանի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը 8:00-ի դրությամբ ոստիկանությունը ստացել է 93 տեղեկություն ընտրական գործընթացի իրավախախտումների վերաբերյալ:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ականատես դիտորդական առաքելությունից տեղեկացնում են, որ Նորք Մարաշի 9/6 տեղամասում տեղի է ունեցել ընտրողներին օգնելու կարգի խախտում. տատիկն իր թոռան հետ առանց տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառում կատարելու քվեախցիկում կատարել են ընտրություն:
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արցախ Հովսեփյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
«Մենք մեղավոր չենք, որ «Բարգավաճ Հայաստանն» է այդ խախտումները կատարում, և մենք, բնականաբար, դա չենք կարող հասարակությունից գաղտնի պահել»,- այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը՝ հակադարձելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի պնդումներին, որ ԲՀԿ-ի նկատմամբ հակաքարոզչություն է ընթանում:
ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գիծ» ժամը 12:00-ի դրությամբ ստացվել է 11 հեռախոսազանգ:
«Շնորհավորում եմ ձեզ՝ վերջին տասնամյակների ընթացքում ազատ և արդար ընտրությունների կապակցությամբ»,- քիչ առաջ լրագրողներին հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ հորդորելով թույլ տալ իրեն քվեարկել և հետո պատասխանել հարցերին։
Երևանի քաղաքի 154 դպրոցի 8/07 ընտրատեղամասում ժամը 13:00-ի դրությամբ 1900 ընտրողից քվեարկել են մոտ 400-ը:
Բաքվում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով մի շարք շրջաններ և մետրոյի կայարաններ անցել են ջրի տակ:
«Մթնոլորտը դրական է, կարծում եմ` նորմալ ընտրություններ կընթանան»,- Ստեփան Շահումյանի անվան հիմնական դպրոցում տեղակայված 9/24 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը՝ անդրադառնալով ընտրական գործընթացին:
«Նրանք գործընկերներ են, այս պահին նույն կառավարության անդամներ են, միմյանց հետ նստում են կլոր սեղանի շուրջ, և գուցե դա քարոզչական բնույթ է կրում»,- այսօր քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:
Բաքվի Ղարադաղյան շրջանում տեղի է ունեցել Տորագայ ցեխային հրաբխի ժայթքումը:
2013թ. մայիսի 5-ին տեղի ունեցած Երևանի Ավագանու ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 816475 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 123.121 ընտրող (15.08%):
«Անկախ դիտորդ» դաշինքը ահազանգեր է ստանում, որ «Իմ քայլը» դաշինքից ներկայացած անձինք 6/8, 6/26, 8/62, 1/1 տեղամասերում պիցցաներ են տարել, իսկ 10/6, 8/29 , 8/1, 10/45, 10/52 տեղամասերում «Իմ քայլը» դաշինքի վստահված անձինք են պիցցա, հյութ և ջուր տարել։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է սոցիալական ցանցերում առկա գրառումներն այն մասին, որ քվեարկողներին պարտադրվում կամ կոչ է արվում լուսանկարել քվեարկած քվեաթերթիկն ու այդ կերպ ապացուցել քվեարկության կոնկրետ արդյունքը:
Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ժամը 11-ի դրությամբ ստացվել է 10 ահազանգ։
«Քարոզարշավը և՛ արդյունավետ, և՛ ոչ արդյունավետ անցավ, որովհետև մենք կարող էինք ներկայացնել, թե ինչպիսին են մեր ազգային պատկերացումները՝ Երևանն այս անմխիթար վիճակից դուրս բերելու վերաբերյալ, մինչդեռ միմյանց նկատմամբ մեղադրանքներ հնչեցին»:
«Անկախ դիտորդ» դաշինքը ժամը 11:15-ի դրությամբ գրանցել է հետևյալ խախտումները:
Երևանի ավագանու ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 79 հազար 686 քաղաքացի կամ ընդհանուր թվի 9,39 տոկոսը:
Քիչ առաջ Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը քվեարկեց Արաբկիր վարչական շրջանի 4/30 ընտրատեղամասում:
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքերը մինչև 11:30-ը 3 կարմիր ազդանշան են տվել:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 09:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի ավագանու ընտրություններին 4/30 ընտրատեղամասում ժամը 11:20-ի դրությամբ քվեարկել է 120 քաղաքացի:
«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը խնդրում է քվեարկած քվեաթերթիկները չլուսանկարել ո՛չ թե այն պատճառով, որ դրա համար պատիժ է սահմանված, այլ որովհետև դա իրավունքի՝ ընտրական իրավունքի խախտում է։
Բանից պարզվում է, որ Երևանի Կենտրոն համայնքում տեղակայված ժամանցի կենտրոններից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունենում, որի գործող անձանցից մեկը նախկին ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի՝ հանրության շրջանում հայտնի Վովայի Արշակի որդին է լինում։
Երևանի քաղաքապետի ՕԵԿ թեկնածու Մհեր Շահգելդյանը քվեարկել է իր համար բացառիկ, պատմական և առանց ընտրակաշառքի ընտրություններում:
ՀՀ ոստիկանությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ ճշգրտել է ընտրելու իրավունք ունեցող անձանց ցուցակները:
ԱԱԾ ընօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հրապարակումներին, թե Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել իր դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում և հրապարակայնորեն հերքում, ասաց.
Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասում տեղակայված 1/12 ընտրատեղամասում գրանցված 1822 ընտրողից 9:30-ի դրությամբ քվեարկել է 100-ը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը դարձել է գոլի հեղինակ: