Սեպտեմբերի 21-ին Դաշնակցության կողմից Նոր Նորքում կազմակերպված խորովածի հյուրասիրությունը ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանն ընտրակաշառք չի համարում։
«Ազգային ժողովի ինքնալուծարման մասին խոսելը դեռ վաղ է: Հետագայում քաղաքական ուժերը կանդրադառնան այս հարցին, իսկ գործընթացը դեռևս շարունակվում է»,- ասաց նա:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև սեպտեմբերի 23-ը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ որևէ դիմում-բողոք չի ստացել:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է Երևանի ավագանու ընտրություններին:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում կայցելի Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին դարձել է դուբլի հեղինակ:
«Ես դիմել եմ մեր հարգարժան ոստիկանապետին՝ ասելով՝ 12 օր ոստիկանությունը կազմալուծեց մեր ակտիվի աշխատանքը։ Այս 12 օրվա ընթացքում մեր ակտիվիստներին հրավիրել են ոստիկանական բաժանմունքներ, ժամերով պահել են, կազմալուծել են մեր ընտրարշավը»:
«Քվեարկեցի հանուն երևանցու, հանուն երիտասարդության, հանուն բարեկեցիկ Երևանի, հանուն երևանցու միասնականության ու համերաշխության»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը՝ իր ընտրությունը կատարելով 9/45 տեղամասում։
«Ես բացարձակ նպատակահարմար չեմ գտել դիմել մեր ոստիկանությանը, իրենք են ինձ զանգահարել և խնդրել փաստեր տրամադրել, ես տրամադրել եմ բոլոր փաստերը, որոնք վերաբերել են բացառապես պետական կառույցներում աշխատող անձանց կողմից իմ, Արտակ Զեյնալյանի, Արամ Սարգսյանի, Էդմոն Մարուքյանի հասցեին հնչեցված հայհոյանքներին»,- այսօր քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։
«Փոքրիկ Հովաննեսը Բաղանիսից օրորոցում քնած հրաշքով փրկվել էր կրակոցներից անցյալ տարի»:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն առաջին մեդալն է նվաճել աշխարհի առաջնությունում:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ քաղաքացիների համար ՏԻՄ ընտրությանը մասնակցելու իրավունք տվող փաստաթղթերն են:
Նաիրա Զոհրաբյանը նորից դիմեց ոստիկանապետ Վ. Օսիպյանին. «12 օր դուք փորձեցիք անորսալի Ջոյի նման փնտրել, գտնել մեկին, ով ԲՀԿ անունից ընտրակաշառք է բաժանում։ Դուք փայլուն եք աշխատում, բայց չկա և չի կարող լինել ընտրակաշառք»։
«Ականատես» դիտորդական առաքելության շուրջ 160 դիտորդները Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն են իրականացնում 80 ընտրատեղամասերում՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում։
«Եթե ԱԱԾ-ն ստանա որևէ ահազանգ, որը հիմք կտա իրականացնել համապատասխան միջոցառումներ և մարդկանց օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկել, վստահ եղեք, որ մենք դա կանենք՝ առանց մի րոպե մտածելու, առանց մի րոպե հապաղելու»։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Երևանի ավագանու ընտրություններին քվեարկել է հանուն զարգացման և առաջընթացի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր դստեր հետ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկություն է կատարել մայրաքաղաքի թիվ 8/16 ընտրատեղամասում:
Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲՀԿ Աջափնյակի շտաբում Ոստիկանության կատարած գործողություններին՝ ընդգծելով՝ Ոստիկանության բոլոր գործողությունները բխում էին օրենքի շրջանակներից, ոստիկանները գործել են օրենքով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 3 ժամ պարբերականությամբ կտեղեկացնի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակցության վերաբերյալ:
Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից։
Երևանի 4/51 ընտրական տեղամասում ժամը 9:00 դրությամբ 1973 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկել է 30-ը:
Սեպտեմբերի 20-ին «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ ստացվեց, որ րոպեներ առաջ շտապ օգնության խումբը կանչով մեկնել է գիշերային ակումբներից մեկն ու հայտնաբերել տղամարդու դի՝ որովայնի առաջնային պատի թափանցող վերքով:
Եթե քաղաքացու փաստաթղթի տվյալներն առկա չեն ընտրական տեղամասի էլեկտրոնային սարքավորման մեջ, իսկ որպես ընտրող առկա է ընտրողների ցուցակում, անհանգստանալու կարիք չկա։
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա Մտքերի գագաթնաժողովին (Summit of Minds)։
«Ամբողջ գիշեր մտածել եմ, թե այս հարցին ինչպես պետք է պատասխանեմ՝ քվեարկել եմ հանուն ազատ, արժանապատիվ, առաջատար մեր մայրաքաղաքի և հայրենիքի։ Բարի ընտրություն եմ մաղթում մրցակից բոլոր ուժերի թեկնածուներին»:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկ ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում տեղի ունեցած իրադարձություններին և Նաիրա Զոհրաբյանի՝ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականի պահանջի մասին հայտարարությանը:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 00:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում Մեղրաձոր-Հանքավան ավտոճանապարհին հարակից՝ Մեղրաձոր գյուղի վերջնամասում, այրվում է տնակ:
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների այս քվեարկությունը լինելու է ժողովրդի կամարտահայտման քվեարկություն, և ժողովրդի ձայնը արձանագրվելու է:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 01:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Շուռնուխ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած (արգելափակված). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով: