
Երևանի 8/07 ընտրատեղամասում ժամը 13:00-ի դրությամբ քվեարկել է 400 ընտրող

Երևանի քաղաքի 154 դպրոցի 8/07 ընտրատեղամասում ժամը 13:00-ի դրությամբ 1900 ընտրողից քվեարկել են մոտ 400-ը:
Այս մասին հայտնեց 8/07 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արման Ստեփանյանը: «Մինչ այս պահը ոչ մի խնդիր չի առաջացել: Ամեն ինչ ընթանում է բնականոն հունով: Արդեն իսկ 20 քաղաքացի դիմել է, որպեսզի իրենց ուղեկցեն:
Նրանք բոլորը նախապես գրանցված են եղել մեր մատյանում»,-ասաց Ստեփանյանը: Վերջինիս խոսքով` մինչ այս իրենց ընտրատեղամաս չի այցելել ոչ մի դիտորդ: