Բաժիններ՝

ԲՀԿ վստահված անձը ուղղորդել է ընտրողներին. Վեճ է բռնկվել Իմ քայլը դաշինքի հետ

Ականատես դիտորդական առաքելությունից տեղեկացնում են, որ Նորք Մարաշի 9/6 տեղամասում տեղի է ունեցել ընտրողներին օգնելու կարգի խախտում. տատիկն իր թոռան հետ առանց տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառում կատարելու քվեախցիկում կատարել են ընտրություն:

Խնդրին արձագանքել է նաև «Իմ քայլը» դաշինքի վստահված անձը, որի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձի և «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Միայն քվեախցիկից դուրս գալուց հետո համապատասխան գրառում է կատարվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը շարունակել է ուղորդել ընտրողներին՝ ցուցումներ տալով նրանց:

Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։ Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս