Բաժիններ՝

Ավանում տեղակայված 1/12 ընտրատեղամասում գրանցված 1822 ընտրողից 9:30-ի դրությամբ քվեարկել են 100-ը

Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասում տեղակայված 1/12 ընտրատեղամասում գրանցված 1822 ընտրողից 9:30-ի դրությամբ  քվեարկել է 100-ը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վաչագան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ընտրատեղամասը բացվել է ուղիղ ժամը 8-ին: «Այս պահի դրությամբ քվեարկության հետ կապված որևէ խնդիր չի արձանագրվել»,-ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս