
Տիգրան Բարսեղյանի գոլն «Վարդար»-ին օգնել է հաղթել

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը դարձել է գոլի հեղինակ:
Ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության 4-րդ տուրում «Վարդար»-ը արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթել է «Ռաբոտնիչկի»-ին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը հանդիպման 29-րդ րոպեին խփել է «Վարդար»-ի առաջին գոլը:
Այս հաղթանակից հետո «Վարդար»-ը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: