«Ի սկզբանե, բոլորին հայտնի է նոր կառավարության, և անձամբ վարչապետի դիրքորոշումը, որ պետք է դադարեցվի այն արատավոր պրակտիկան, երբ դեսպանների նշանակումը եղել է քաղաքական հիմքերով, այսինքն՝ նշանակվել են դեսպաններ, որոնք բացարձակ կապ չունեն դիվանագիտության հետ և նրանց նշանակել են դեսպան՝ թոշակի ուղարկելու և այլ նպատակներով: Եվ հետևաբար, բոլոր նշանակումները կլինեն նշածս փիլիսոփայությանը համահունչ»:
Իտալիայի Ջենովա քաղաքում ավտոմոբիլային կամրջի փլուզման զոհերի որոնումը չի դադարել երկրորդ գիշերն անընդմեջ, բայց այն արդյունք չի տվել:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը անդրադարձել է մամուլում տարածված հրապարակումներին այն մասին, թե Յուրի Խաչատուրովը ՌԴ քաղաքացի է:
«Կոնցեռն Դիալոգ» ՓԲԸ փաստաբանական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք առաջադրելու, հետախուզում հայտարարելու և կալանավորելու վերաբերյալ…»:
Անկարան մտադիր է թուրքական պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը բարձրացնելու Վաշինգտոնի որոշումը բողոքարկել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում:
Օգոստոսի 16-ին՝ ժամը 11:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի գործարաններից մեկում չրերի դարակն ընկել է քաղաքացու վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքից հետո այս փաստաթղթի մասին բազմիցս խոսվել և գրվել է ԶԼՄ-ներում, սակայն այն երբևէ չի հրապարակվել։ Մեր ձեռքին է հայտնվել հայտնի այդ ցուցակի պատճենը, որը 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանն ԱԺ-ում փոխանցել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է հրամանագիր, որը վերանայում է կիբեռանվտանգության ապահովման միջոցների դիրեկտիվը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ենթակա տարբեր անձանց, վերջիններիս կողմից հանցավոր՝ խաբեության այլ ճանապարհով՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելուն, պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու դեպքեր։
Թուրքիան հունիսին կրճատել է ներդրումները ԱՄՆ-ի պետական պարտքում եւ լքել ամերիկյան գանձապետական արժեթղթերի խոշորագույն պահառուների ցուցակը:
Երկու մարդ է զոհվել Իտալիայի հյուսիսի Չիմադոլմո քաղաքի մերձակայքում տուրիստական ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետեւանքով:
Շուրջ 650 մարդ եւ ավելի քան 40 միավոր ավիացիա են գործի դրված Ավստրալիայի հարավ-արեւելքի Նոր Հարավային Ուելսի նահանգում մոլեգնող անտառային հրդեհների դեմ մղվող պայքարում:
Այսօր կառավարության նիստում հաստատվեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու ու անցկացնելու մասին որոշումը: ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ ընտրությունների օրը հայտարարելու է ԿԸՀ-ն, ոստիկանությանը հատկացվելու է գրեթե 87.7 մլն դրամ:
ԿԺԴՀ-ն պնդում է, որ միջկորեական հարաբերությունները չեն կարողանա զարգանալ, եթե Հարավային Կորեան շարունակի պաշտպանել Փհենյանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման քաղաքականությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է Հայաստանի պետական պարտքը նվազեցնելու քաղաքականությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ջոն Բրենանից՝ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին պետից եւ պետության ներկայիս ղեկավարի մոլի քննադատից, հետ է կանչել գաղտնի տեղեկատվությունից օգտվելու իրավունքը:
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության գործունեության 100 օրվան:
ԱՄՆ-ի վարչակազմն ափսոսանք է հայտնում ԱՄՆ-ի հետ առեւտրում Թուրքիայի կողմից ձեռնարկված միջոցների կապակցությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանին դատի են տվել։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
ՀՀ կառավարությունն այսօր նիստ է անցկացնում:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օգոստոսի 15-ին աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում:
Վերջին օրերին համացանցում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ որոշ ձեռներեցներ վաճառում են հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք գրել ենք, որ դիվանագիտական կորպուսում առաջիկայում խոշոր փոփոխություններ են սպասվում։
Ռուսաստանը պատրաստ է չեղարկել այցագրային ռեժիմը Թուրքիայի որոշ կատեգորիաների քաղաքացիների համար:
Արցախի Հանրապետության բանակցությունների չմասնակցելը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ Ղարաբաղի հիմնախնդրի հարցում գնալ կարգավորման:
Վաշինգտոնի Ռեյգանի օդանավակայանում էլեկտրամատակարարման լուրջ խափանում է տեղի ունեցել:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգում մի կողմից վրդովված են, մյուս կողմից սարսափած քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ սկսված արշավից։
«Հրապարակ» օրաթերթը գում է. «Մարտի 1-ի գործով բազմաթիվ անձինք են հրավիրվում հարցաքննության, նախկին, ներկա, հայտնի եւ անհայտ պաշտոնյաներ: Եվ չի բացառվում, որ նոր մարդիկ ավելանան մեղադրյալների ցանկում:
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոյերթն օգոստոսի 15-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը Ժնեւի գործընթացը գնահատում է որպես Սիրիայի իրադրության քաղաքական կարգավորման հասնելու միակ միջոցը: