Նիկոլ Փաշինյանի օգնականը կնշանակվի դեսպան ԱՄՆ-ում. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք գրել ենք, որ դիվանագիտական կորպուսում առաջիկայում խոշոր փոփոխություններ են սպասվում։ Սպասվելիք փոփոխությունների մեջ ամենակարեւորը թերեւս ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի փոփոխությունն է․ 2016 թ․ հունվարին՝ Տիգրան Սարգսյանից հետո այս պաշտոնում նշանակված Գրիգոր Հովհաննիսյանը կվերադառնա հայրենիք եւ կզբաղեցնի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը։
«Նկատենք, որ սա իրականում պաշտոնի իջեցում է, քանի որ ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնն ամենացանկալին է համարվում դիպկորպուսում։ Նրա փոխարեն, մեր տեղեկություններով, դեսպան կնշանակվի վարչապետի օգնական Վարուժան Ներսեսյանը, ով այս պաշտոնին է նշանակվել Սերժ Սարգսյանի կողմից եւ շարունակել է աշխատել նաեւ Փաշինյանի օրոք։ Իսկ տարեսկզբին Սերժ Սարգսյանը նրան արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհել»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: