Օգոստոսի 15-ին, Թուրքիայի նախագահ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են երկու երկրներին, տարածաշրջանին, մասնավորապես Սիրիային վերաբերող մի շարք հարցեր:
Օգոստոսի 16-ին`ժամը 17:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գավառ-մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ և տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Արդեն այսօր հայկական «Ալաշկերտը» կհյուրընկալվի Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»` Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպման շրջանակում:
Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսի համար Հայաստանի պատմության թանգարանի կողմից հատկացվող ցուցասրահը փոքր և անհարմար է եղել. մշակույթի նախարարությունն այս պահին այլ վայր է փնտրում: Այս մասին օգոստոսի 16-ին լրագրողներին հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը. նա նշված թանգարանում թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես անցկացնելու մտադրության մասին նախկինում գրել էր իր ֆեյսբուքյան էջում:
Անձեռնմխելիությունը չի կարող լինել բացարձակ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմում-բողոքը բավարարելու որոշմանը՝ այս մասին ասաց նախկին դատավոր Պարգև Օհանյանը։
«Եթե Դաշնակցությունը գտնում է, որ Կառավարության գործունեությունը սխալ է, ապա ավելի ազնիվ կլինի լքել կառույցը»,- Factor.am-ի հետ զրույցում, պատասխանելով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը, նշել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ տեխնիկական ենթահամակարգերից մեկի խափանման պատճառով՝ բաժանորդների մի մասի մոտ, տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս նկատվել են որոշակի դժվարություններ: Ձայնային ծառայություններն այս ժամանակահատվածում լիովին հասանելի են եղել:
2018 թվականի օգոստոսի 3-ին «Azatutyun.am» լրատվական կայքում հրապարակվել էր «Լոռու մարզպետարանում գործող հիմնադրամների «կամավոր» հանգանակությունները» վերտառությամբ հոդվածը՝ մարզի վարչական տարածքում գործող ուսումնական հաստատության աշխատակիցների կողմից իրենց աշխատավարձի գումարները «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամներին փոխանցելու վերաբերյալ:
Հուլիսի 16-ի գիշերը ոստիկանության պետի հանձնարարականով ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում անցկացրեց ուժեղացված ծառայություն:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը եւ նրա տիկինը՝ Ասման, այցելել են այն թունելներից մեկը, որը զինյալների կողմից լքվել է Դամասկոսի մերձակա Արեւելյան Գութայի Ջոուբար քաղաքում:
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում «Ռեալը» պարտվեց «Ատլետիկոյին» (2:4):
«Համարեք, որ վերադարձել եմ…»:
Նախկին դատավոր Պարգև Օհանյանը դիմել է հանրապետության նախագահին՝ իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար։
«Ռեալ Մադրիդի» ինստիտուցիոնալ հարցերի գծով տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն խոսել է Լուկա Մոդրիչի՝ «Ինտեր» տեղափոխվելու հնարավորության մասին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մասնակցել է Թուրքիայի արտահանողների միության կողմից կազմակերպված ընթրիքին։ Դրա ընթացքում նա խոսել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմի վերացմանն ուղղված բանակցությունների մասին։
«Եթե հրապարակելուց հետո քննադատություն չի լինում, ուրեմն դուք արթնացել եք Խորհրդային Միությունում 1938 թ., կամ ժամանակակից Հյուսիսային Կորեայում»,- ասաց նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ֆելիքս Մելիքյանն ազատվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը խոստանում է Երևանի ավագանու աննախադեպ ընտրություններ։ «Վարչապետից ես ունեմ համապատասխան հանձնարարական, որպեսզի ապահովեմ թափանցիկ ընտրություններ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Երևանի հեռուստաաշտարակի լույսերը ժամանակավորապես կանջատվեն:
Deutsche Telekom հեռահաղորդակցության կոնցեռնը եւ Deutsche Bahn երկաթուղային ընկերությունը փակում են բիզնեսն Իրանում Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների երկյուղների պատճառով:
Հայկական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե կրկնակի կալանքի հավանականություն կա՞, թե՞ ոչ, և եթե Վճռաբեկ դատարանը նման որոշում կայացնի, ո՞րն է լինելու իրենց հաջորդ քայլը։
Հայ-չինական բարեկամության դպրոցի պաշտոնական բացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացվեց 2 մլն դրամ:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վստահ է՝ կոմիտեն փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվողներին որևէ կոշտ վարչարարությամբ չի նեղացնում։
«Ես ինտերնետով այնպիսի գրոհի ենթարկվեցի, որ չէի պատկերացնում, թե 21-րդ դարում Հայաստանում իմ հայրենակիցների կողմից կարող է նման բան տեղի ունենալ, բայց ոչինչ, հարցը ես չեմ։ Հարցն այն է, որ երբ գրոհում են պաշտպանին, ուզում են հասկացնել դատավորին՝ այստեղ է խնդիրը, այսինքն՝ դատավորին ուզում են ցույց տալ, թե իր հետ ինչ կպատահի, եթե համաձայնի իմ փաստարկների հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխագելիչ միջոցառումների կազմակերպման եւ իրականացման շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 15-ին, ժամը 16.05-ին, Արարատի մարզի Սուրենավան գյուղի Արցախի փողոցից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արմեն Ա.-ին:
Oգոստոսի 17, 18 և 19-ին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի կունենա EPIC EYE երաժշտության և արվեստի բացօթյա միջազգային փառատոնը, որի գլխավոր հովանավորն է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը։
Իտալիայի Ջենովա քաղաքի գլխավոր դատախազ Ֆրանչեսկո Կոցին օգոստոսի 16-ին հայտարարել է, որ 10-ից մինչեւ 20 մարդ մինչ այժմ կարող էգտնվել քաղաքում փլուզված կամրջի փլատակների տակ:
Հայաստանում ռուսական ռազմաբազայի նյութատեխնիկական ահահովման ստորաբաժանումները ռազմական ոստիկանության ստորաբաժանման հետ համատեղ անցկացրել են ռազմական տեխնիկայի շարասյան շարժումը կազմակերպելու հատուկ տակտիկական ուսումնական վարժանքներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ֆելիքս Մելիքյանն ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից։