Հուլիսի 17-ից 19-ը Հայաստանի Հանրապետություն կայցելի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչության աշխատանքային խումբը` ռազմական տեղագրության, նավիգացիայի, գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում համագործակցության հարցերի քննարկման նպատակով:
Հուլիսի 16-ին, ժամը 12:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի վերջնամասում հայտնաբերվել է ամունալ տեսակի պայթուցիկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իրանն ԱՄՆ-ի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան միակողմանի պատժամիջոցների կրկնական սահմանման պատճառով:
Արեւմտյան Վրաստանի Տկիբուլի քաղաքում գտնվող Մինդելի անվան հանքում տեղի ունեցած փլուզման հետևանքով զոհերի թվում հայեր չկան:
Մասնավորապես, 2016 թվականի հունվարի 1-ից մարզադպրոցում որպես բուժքույր են ձևակերպել Մալիշկա համայնքի ղեկավարի կնոջը, որը նրանց գիտությամբ փաստացի աշխատանքի չի հաճախել և մինչև այս տարվա մայիս ստացել է 2.160.000 հազար դրամից ավելի աշխատավարձ։
Թուրքիայում շարունակում է մեծ աղմուկ հանել «Ադնան Հոջա» կեղծանվամբ սկանդալային շոումեն, հրապարակախոս Ադնան Օքթարի գործը, ով մի քանի օր առաջ կալանավորվել էր։
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմում կատարվել են փոփոխություններ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հնարավորություններ է տեսնում ամերիկա-ռուսական հարաբերությունների բարելավման համար:
Հուլիսի 14-ին՝ ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, գյուղմթերքների շուկայից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1984 թ. ծնված Գեորգի Մ.-ին։
Այսօր կառավարությունում ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը կուսակցությունների ներկայացուցիչների հետ հրավիրել է քննարկում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների թեմայով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ ուրախ է ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ հանդիպման համար եւ մտադիր է նրա հետ քննարկել ՌԴ – ԱՄՆ հարաբերությունները եւ համաշխարհային հիմնախնդիրներ։
Արարատ Խանդոյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից:
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին հուլիսի 16-ին հայտարարել է ամբողջ աշխարհի՝ «ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Արեւելքի», բայց ոչ ԱՄՆ-ի հետ իր երկրի հարաբերությունների զարգացման կարեւորության մասին:
Օրեր առաջ հայտարարությամբ հանդես եկավ «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանը՝ պնդելով, թե իր գործարանը «ռեյդերային զավթման» զոհ է դարձել «Պարգև» ՍՊԸ-ի կողմից:
Երևան քաղաքի Արշակունյաց պողոԵրևան քաղաքի Արշակունյաց պողոտայում հուլիսի 16-ին ՀՀ արդարադատության նախարարության «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տանիքի փլուզման հետևանքով մահացել է մեկ աշխատակից, մյուսի վիճակը ծանր է:տայում հուլիսի 16-ին ՀՀ արդարադատության նախարարության «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տանիքի փլուզման հետևանքով մահացել է մեկ աշխատակից, մյուսի վիճակը ծանր է:
Հուլիսի 16-ին` ժամը 01.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զագահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Արագածոտնի մարզի Բազմաբերդ գյուղում ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես ՊԵԿ-ի կողմից արդեն հաղորդվել է մամուլում «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար 14,9 միլիոն, 168,4 միլիոն, 79,4 միլիոն , 53 միլիոն, 25,7 միլիոն, 349,5 միլիոն և 58,7 միլիոն ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց:
Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին շրջանների զգալի մասում, հուլիսի 18-20-ը հյուսիսային առանձին շրջաններում, հուլիսի 21-ին առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Ադրբեջանի իրավապահ մարմինները Սումգայիթում բողոքի ակցիաները կանխելու նպատակով հատուկ միջոցներ են ձեռնարկել:
«Մենք խնդիր ունենք վերահսկելու, թե ովքեր են դիտորդ դառնում, որովհետև, այնուամենայնիվ, կան անձինք, որ իրավունք չունեն դիտորդ լինել, օրինակ՝ թեկնածուն»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Հելսինկի, որտեղ հուլիսի 16-ին տեղի կունենա միջազգային գագաթնաժողովներից դուրս նրա առաջին լիաֆորմատ հանդիպումն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր:
Mastercard-ի իրականացրած MCDS կոնֆերանսի ընթացքում Կոնվերս Բանկին շնորհվել է «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ տարածքում 2015-2016թթ. ստորերկրյա բնական հանքային ջրերի իրացման և արտահանման ծավալները բազմակի անգամ գերազանցել են արդյունահանում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հաշվետվություններով ներկայացված արդյունահանված հանքային ջրերի ծավալները:
Արեւմտյան Վրաստանի Տկիբուլի քաղաքում գտնվող Մինդելի անվան հանքում տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով զոհվել է հանքի չորս աշխատող:
Արցախի նախագահի նախկին խորհրդական գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի հայրական առանձնատանը և օժանդակ շինություններում օրեր առաջ խուզարկությունը կատարվել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործի շրջանակներում:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պետք է վերահաստատել, որ Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը Ադրբեջանի հերթական ագրեսիայի դեպքում…»:
Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներն առաջիկա ընտրությունների համար առաջարկում են փոխել տարածքային հանձնաժողովների կազմը:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կարծում է, որ համաներումը իրավունք չէ, այլ արտոնություն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մի խումբ դատապարտյալների՝ համաներում չստանալու դեպքում հացադուլ սկսելու սպառնալիքին, նա շեշտեց, որ համաներումն իշխանությունների, հասարակության քաղաքական կամքն է:
ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը կքննարկի առաջիկա ընտրություններում դիտորդների անուն-ազգանունները պարունակող վկայագրեր տրամադրելու հարցը: