
Ադրբեջանի իշխանությունները ցույցերը կանխելու համար հատուկ միջոցներ են ձեռնարկել

Ադրբեջանի իրավապահ մարմինները Սումգայիթում բողոքի ակցիաները կանխելու նպատակով հատուկ միջոցներ են ձեռնարկել:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի իշխանությունները բողոքի ակցիան կանխելու համար անգամ գործողություններին ներգրավվել են հատուկ նշանակության տեխնիկա և զրահամեքենաներ:
Սումգայիթի քաղաքապետարանի շրջակա տարածքը փակվել է հատուկ ջոկատայինների կողմից, իշխանությունները հարակից տարածքներում գործող խանութների և սրճարանների տերերին ստիպել են դադարեցնել աշխատանքը, որպեսզի մարդկանց անցուդարձը պակասեցվի:
Իրավապահներն այս գործողությունների ընթացքում ձերբակալել են իշխանության կողմից որպես «կրոնական արմատականներ» ներկայացվող և նրանց «աջակցող» 18 անձի: