Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը հուլիսի 16-ին ընդունել է «Բիզնես Արմենիա»-ի (վերաբրենդավորված Հայաստանի զարգացման հիմնադրամի) գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորած պատվիրակությանը։
Հուլիսի 13-ին ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արագածոտնի մարզի Վարդաբլուր համայնքի նախկին ղեկավար Արտավազդ Գալստյանը պաշտոնավարման տարիներին չարաշահումներ է թույլ տվել։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 17-ին ժամը 10։30-18։00-ն կդադարեցվի Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի ջրամատակարարումը:
GPartners իրավաբանական ընկերությունն այսօր հրապարակել է «Իրավական դիրքորոշում արտակարգ դրություն հայտարարելու ՀՀ նախագահի լիազորությունների վերաբերյալ» փաստաթուղթը:
«Օրինաց երկիր» կուսակցությունն առաջիկա ընտրությունների համար առաջարկում է ընտրողների ցուցակների բեռնաթափում` կրկնաքվեարկությունները բացառելու նպատակով: Կուսակցության խոսնակ Էդգար Առաքելյանն այս մասին ասաց Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Ավարտվել է Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում և վատնում, ինչպես նաև պաշտոնական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործով նախաքննությունը:
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից մեծ ռազմական գործողություններ այս իրադրությունում չեն լինի։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 16-ին ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիային՝ Տղիբուլիում մարդկային զոհերի պատճառ դարձած հանքահորի փլուզման կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտվել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են մի խումբ քաղաքացիներ, պաշտոնատար անձինք, այդ թվում` բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բելգիա կատարած այցն արդյունավետ էր և առանձնանում էր կարևոր շեշտադրումներով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում քաղաքագետ Գրետա Ավետիսյանը նշեց, որ այս այցը նախ կարևոր էր հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ մի շարք հստակեցումներով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի կառավարման գլոբալ գործառնական խմբի ավագ տնօրեն Դեբորա Վետցելի գլխավորած պատվիրակությանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանին, որի վրա ժամանակավորապես դրված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը:
Մաշկի առողջության համար կարևոր է վիտամինների բավարար մակարդակը: Steptohealth.ru-ն ներկայացրել է 4 վիտամին, որոնք կարևոր են մաշկի առողջության պահպանման համար:
«Ռոմայի» դարպասապահ Ալիսոն Բեքերը կարող է դառնալ «Լիվերպուլի» ֆուտբոլիստ:
Չինաստանի իշխանությունները բողոք են ներկայացրել Առեւտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) չինական արտադրանքի նկատմամբ 200 միլիարդ դոլար ընդհանուր գումարի լրացուցիչ մաքսեր սահմանելու՝ ԱՄՆ-ի պլանների պատճառով:
Անձնական որոշում. մարզչի մոտ շատ բան չէ, որ ստացվեց: Արգենտինայի ֆուտբոլի հավաքականը հայտարարեց ազգային թիմի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիին հրաժեշտ տալու մասին:
«Սա մեծ հաջողություն էր արտաքին քաղաքականության բնագավառում, քանի որ դրանից առաջ ռուսական վեկտորն էր գտնվում է ՀՀ արտաքին քաղաքականության կենտրոնում, հիմա ԵՄ-ն է՝ իր բոլոր պլյուսներով և մինուսներով։ Ինձ համար ամենակարևորը ՆԱՏՕ-ի շրջանակներում Փաշինյանի ունեցած հանդիպումներն են»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
Հուլիսի 17-ից օգոստոսի 12-ը կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2018» միջոցառումների շրջանակում Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածքում անցկացվող մրցումներին մասնակցելու նպատակով հուլիսի 17-ին Մոսկվա կմեկնեն ՀՀ ԶՈՒ հավաքական թիմերը:
«Սահմանադրական Իրավունք Միությունը» խորապես անհանգստացած է եւ խստորեն դատապարտում է վերջին շրջանում տեղի ունեցող հարձակումները Հայոց Վեհափառի դեմ, համարելով դրանք հարվածներ Հայ Առաքելական Եկեղեցուն: Մենք չենք քննարկում անձերի խնդիրը, քանի որ թիրախավորում է եկեղեցական ամբողջ ինստիտուտը:
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին Տղիբուլիում տեղի ունեցած հանքահորի փլուզման կապակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում տեղի ունեցած չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահ առաջացրած ՀՀ ԱՆ «Պրոբացիայի պետական ծառայության» մասնաշենքի տանիքի դիմային հատվածի քարե քիվի փլուզման դեպքի առթիվ։
Հուլիսի 16-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության ավագ և միջին խմբի հերթական կոչումներ հանձնեց ոստիկանության մի շարք ծառայողների:
Խորապես սգում եմ նախարարության «Փորձագիտական կենտրոն»-ի աշխատակից Արայիկ Կարապետյանի անժամանակ մահն ու զորակցությունս եմ հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:
Հուլիսի 16-ին, ժամը 16:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Թալին-Կաքավաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ադրբեջան այցելած հայկական արմատներով բելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մովսեսովը հայտնում է, որ իր մոտ ամեն ինչ կարգին է:
Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարանը Ինստագրամում շնորհավորել է Ֆրանսիայի հավաքականին երկրորդ անգամ աշխարհի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ՝ հրապարակելով 1998 թվականի լուսանկար։
Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2018թ. ծրագրի համաձայն ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության ներկայացուցիչները հուլիսի 17-ից 19-ը Մինսկում կմասնակցեն զինված ուժերի թիկունքային ապահովման հարցերով աշխատանքային հանդիպմանը:
Դ. Իոաննիսյանը նշեց, որ 2017 թվականին տեսանկարահանում իրականացվել է 2000 ընտրատեղամասերից 1500-ում, որի համար ծախսվել է 2.5 միլիոն եվրո։ Նա նկատեց, որ տեսանկարահանումը թանկ հաճույք է, և հետաքրքրվեց, թե արդյո՞ք կուսակցությունները տեսնում են դրա անհրաժեշտությունը։