Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել պետական-հասարակական գործիչ Արամ Մանուկյանի արձանի բացմանը:
«Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին այլևս չի աշխատի Sky Sports-ում՝ որպես ֆուտբոլային փորձագետ:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պարզաբանել է Կոմերսանտում իր խոսքերի հրապարակումը:
Հուլիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը քաղաքամայր Երևանում ներկա գտնվեց Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությանը:
2018 թվականի հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչություն է ստացվել քաղաքացի Մեխակ Գաբրիելյանի դիմումը՝ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից 2011-2013 թվականների ընթացքում «Գոլդեն Ֆիլդ» ՍՊ ընկերության նկատմամբ իրականացրած ապօրինի հետապնդումների վերաբերյալ:
Քթի միջնապատի և ատամների խնդիրներ ունենալու դեպքում նախազորակոչային տարիքի տղաներին կցուցաբերվի համապատասխան բուժօգնություն:
Իսլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հեյմիր Հադլսգրիմսոնը հեռացել է իր պաշտոնից: Իսլանդիայի Ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է մարզչի հրաժարականի մասին: Մարզիչն ինքն է խնդրել, որպեսզի իրեն ազատեն աշխատանքից:
«Ստեղծագործական միությունների կարևորությունն իրենք իրենցով ապացուցում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղում ավազակային հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար:
Մենք՝ ներքոստորագրյալ ԶԼՄ ներկայացուցիչներս, այս հայտարարությամբ մեր անհանգստությունն ենք արտահայտում վերջին շրջանում լրատվամիջոցների գործունեության հետ կապված նկատելի մտահոգիչ միտումների մասին։
Իսպանիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը քննադատել է տեսակրկնությունների համակարգի աշխատանքը 2018 թ. Աշխարհի գավաթի եզրափակչում:
«Ղարաբաղի հարցում իրավիճակն այս պահին բավականին պարզ է. Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ հայտարարություն է արել, որ քանի դեռ Ադրբեջանը ռազմաշունչ հայտարարություններ է անում և նպատակ հռչակում Երևանի գրավելը, իրենց հետ խոսելիք չկա, եթե Արցախի հարցում պայմանավորվելու բան ունեն, թող գնան Արցախի իշխանության հետ պայմանավորվեն»:
Ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարներն է այսօր քննարկել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) աշխատակիցներ Ռուբեն Մկրտչյանի, Ռուբեն Մանվելյանի եւ Ալբերտ Սիրունյանի հետ:
Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, թե որն է համարում իր գլխավոր սխալն իր կարիերայի ընթացքում:
Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց:
Հուլիսի 17-ին, ժամը 16:46-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 76-րդ կմ-ին՝ Ծովագյուղ գյուղի հատվածում, տեղի է ունեցել քարաթափում:
Այսօր՝ հուլիսի 17-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում կայացել է ֆեդերացիայի գործկոմի նիստը: Նիստի ավարտից հետո Հայրապետյանը 3 լրատվամիջոցի հետ զրուցել է հայկական ֆուտբոլում կատարվող իրադարձությունների մասին. «Նախ ասեմ, որ ես հրաժարական չեմ տալիս: Մամուլում առկա տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- սկսեց Հայրապետյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը` եկեղեցականին անհարիր վարքագծի ու հակականոնական ընթացքի համար:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 16-ին Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում մասնակցեց «Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ներդրումները՝ որպես կայացած հասարակության ձևավորման միջոց» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը, որի համակազմակերպիչներն էին Հայաստանը, Կոլումբիան, Մոնղոլիան, Շվեյցարիան և ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակը:
Բացի այդ, Դիլիջանի պահպանության բաժանմունքի հաշվապահի պարտականությունները ժամանակավոր կատարելիս Իջեւանի պահպանության բաժնի նախկին հաշվապահը 2017 թվականի մայիս-օգոստոս ամիսներին իրեն ավելի է վճարել 4.522.448 դրամ, որը վերականգնվել է ամբողջությամբ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 17.07.2018թ.-ին Ա. Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, ոստիկանության մեկ այլ ծառայողի` Ս. Թ.-ի հետ խոչընդոտել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը:
«ARMOIL» ընկերության տնօրեն Ալֆրեդ Աբեդին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ իրենց ընկերության դեմ սկսված արշավը, բարձրացված բնապահպանական հարցերն անհիմն են։ Նա նախ ներկայացրեց իրենց ընկերության գործունեությունը։
Պետերբուրգի հյուսիսում գազի պայթյունից զոհված երկու հոգին եղել են միգրանտներ, որոնք աշխատում էին տեխնիկական գազերով բալոնների լցման կայանում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Ա. Կ.-ն 2016 թվականի հուլիսի 29-ին, անցնելով պաշտոնեական լիազորությունները, բռնություն է գործադրել Մարատ Յավրումյանի նկատմամբ և նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս:
Հուլիսի 16-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ» եւ «Տոյոտա» մակնիշների ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 61-ամյա ուղեւոր Աշոտ Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ մյուս երկու ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մահացել է նաև 59-ամյա Աիդա Գրիգորյանը։
Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում տնօրենի պաշտոնում նշանակվելու համար քաղաքացուց 100 000 ԱՄՆ դոլար կաշառք են պահանջել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով:
Սիրիայի Էլ Քունեյթրայի նահանգում մարտական գործողությունների շրջաններից ավելի քան 200 փախստականներ հուլիսի 17-ին դուրս են եկել Գոլանի բարձունքներում սիրիական եւ իսրայելական զորքերի բաժանման գծի մոտ, սակայն նրանց թույլ չեն տվել անցնելու Իսրայելի կողմից վերահսկվող տարածք:
«Ես տարիներ առաջ ստեղծեցի երիտասարդական միավորում. դրա իմաստն այն էր, որ կամաց-կամաց նրանք մոտենան ու ներսից ճանաչեն միությունը, որ կարողանան վաղը փոխարինեն մեզ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։