Բաժիններ՝

Վրաստանում հանքի փլուզման հետևանքով հայեր չեն տուժել

Արեւմտյան Վրաստանի Տկիբուլի քաղաքում գտնվող Մինդելի անվան հանքում տեղի ունեցած փլուզման հետևանքով զոհերի թվում հայեր չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Հարություն Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ Տկիբուլի քաղաքը, որտեղ և տեղի է ունեցել փլուզումը ոչ հայաբնակ շրջան է: Հուլիսի 16-ին Արեւմտյան Վրաստանի Տկիբուլի քաղաքում գտնվող Մինդելի անվան հանքում հանքի չորս աշխատող: Մի քանիսն էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Միջադեպի մանրամասները դեռ հայտնի չեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031