Հայաստանը պետք է ապագայում դառնա ժամանակակից տեխնոլոգիաներով զարգացած երկիր:
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպեր-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 17-ին՝ ժամը 19.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, գծային բաժին բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Արտակ Ա.-ն։
Թմրամիջոցները Հայաստան են տեղափոխվել ԻԻՀ-ից՝ իրացնելու նպատակով:
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն այսօր հանդիպել է 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչին` քննարկելու նախօրեին Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցեր:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին ներքաղաքական եւ արտաքին հարցերի շուրջ խորհրդակցությունների շրջանակներում հանդիպում է ունեցել Արցախի ազատամարտիկների միության մի խումբ անդամների հետ՝ կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ոսկու աշխարհ» տոնավաճառի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը ԴԱՀԿ-ի հետ կռիվ է տալիս:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ կառավարական ամառանոցում հանդիպում է եղել Նիկոլ Փաշինյանի հետ:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով 67-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Երևանում 8-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար՝ ՀՀ քրեական քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։
Հուլիսի 18-ին, ժամը 10:26-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղի 26-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստան այցելած հայտնի բլոգեր Nas Daily-ն, ով նախօրեին ողջ աշխարհին պատմել էր հայկական ցայտաղբյուրների մասին, այս անգամ հրապարկել է «Ինչպես է Հայաստանը կրթում երեխաներին» խորագրով մեկ րոպեանոց տեսանյութ, որի առանցքում շախմատն է:
Հայաստանում որոշակի մասնագիտություններ ունեցող 18 զորակոչիկ պարտադիր զինվորական ծառայությունը կանցկացնի գիտահետազոտական աշխատանքներ կատարելով: Սա թույլ կտա տղաների ներուժը լավագույնս կիրառել բանակում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կառավարող Պահպանողական կուսակցությունում Brexit-ից հետո Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ տնտեսական կապերի զարգացման՝ իր պլանին չհամաձայնվողներին սպառնացել է վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններով:
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողները հուլիսի 17-ին զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքի մոտակայքում։
Հուլիսի 17-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան, Գյումրի-Ամասիա ճանապարհի 15-րդ կմ-ին կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը. 30-ամյա ուղեւոր Հենրիկ Պողոսյանը մահացել է, իսկ վարորդին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն:
Հուլիսի 17-ին՝ ժամը 15.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 17-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում տվյալներ են ստացվել այն մասին, որ մարզի Ղուրսալի համայնքի ղեկավար Մ. Մ.-ն առերևույթ թույլ է տվել չարաշահումներ և այլ օրինախախտումներ, որոնց հետևանքով համայնքին պատճառվել է խոշոր չափերի վնաս: Մասնավորապես՝ չնայած 2016թ. ընթացքում ավագանու նիստեր չեն կայացվել, սակայն կազմվել են իբրև կայացած նիստերի որոշումներ և արձանագրություններ, որոնցում ավագանու անդամների փոխարեն ստորագրել են այլ անձինք:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նորանշանակ պաշտոնյաների, կառավարության ներկայացուցիչների կողմից հնչում են խոսքեր, կարծիքներ, որոնք որոշ դեպքերում քննադատության են արժանանում հասարակության կողմից: Օրիգինալ երևալու ցանկությո՞ւն, թե՞ ուղղակի կառավարման ոլորտում անփորձության հետևանք է սա: Հոգեբան Սամվել Խուդոյանը հարցը մի քանի կողմերից է դիտարկում:
ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կատարում են Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցների մասին պայմանագրի (ՌՀՍՊ) գծով իրենց պարտավորությունները:
«Փաստ» օրաթերթը գրում է.««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների համար կանխատեսելի էր, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո Երևանի ավագանին ոչ թե նոր քաղաքապետ ընտրելու, այլ այն լուծարելու ճանապարհը կնախընտրի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահագն Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից:
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այցելել է ՄԱԿ-ի կենտրոնակայան՝ մասնակցել Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումի մեկնարկին։ Առաջին փոխվարչապետը ֆորումի շրջանակում հուլիսի 17-ին ներկայացրել է Հայաստանի ազգային կամավոր զեկույցը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. « «Ելք» դաշինքում բուռն քննարկումներ են գնում առաջիկա ԱԺ ընտրությունների հետ կապված։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ԱԱԾ-ն հայտնել էր զինակոչիկներին ժամկետային զինծառայությունից ազատելու նպատակով ձեւավորված կոռուպցիոն սխեմայի բացահայտման մասին:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ն որոշել է մասնակցել ոչ միայն ԱԺ արտահերթ ընտրություններին, այլեւ ակտիվորեն մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին։
Հելսինկիում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի՝ վերջերս կայացած հանդիպումը չի հանգեցնի Ռուսաստանի եւ Չինաստանի համապարփակ գործընկերության հարաբերությունների թուլացման:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մարտի 1-ի գործով ՀՔԾ-ում հարցաքննության կանչված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն արդեն մի քանի տարի է՝ վաճառել է Ազատության պողոտայի «գեներալների շենքի» իր բնակարանն ու տեղափոխվել Ջրվեժի իր շքեղ առանձնատուն: Չնայած սրան՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում նշված է, որ Խաչատուրովը հաշվառված է Ազատության պողոտա 9/3 հասցեում:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայ Առաքելական եկեղեցու, մասնավորաբար Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվան շուրջ ծավալվող իրադարձությունները ուշագրավ զարգացումներ են ստանում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 26-27-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարության ղեկավարների միջկառավարական խորհրդի նիստին։