«22 տարի նույն ակումբում մնալը գուցե իմ ամենամեծ սխալն է». Արսեն Վենգեր
Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, թե որն է համարում իր գլխավոր սխալն իր կարիերայի ընթացքում:
«22 տարի նույն ակումբում մնալը գուցե իմ ամենամեծ սխալն է:
Ես չեմ սիրում նստել նույն տեղում, ես նույնպես սիրում եմ մարտահրավերներ: Ստացվեց այնպես, որ այս ամբողջ ընթացքում ես իմ սեփական մարտահրավերի զոհն էի:
Ես ինձ մեղավոր եմ զգում բոլորի առաջ, ովքեր այս ամբողջ ժամանակ տառապել են իմ պատճառով: Իմ աշխատանքի յուրահատկությունը կայանում է նրանում, որ ես անընդհատ կայացնում էի որոշումներ, որոնք ուրախացնում էին մարդկանց մի մասին, և հիասթափեցնում՝ մյուսներին:
25 հոգու հետ աշխատելը նշանակում է, որ ամեն հանգստյան օրերին նրանցից 14-ը չեն խաղալու:
Ես նաև մեղավոր եմ զգում բոլոր այն ֆուտբոլիստների առաջ, ում ես չկարողացա տալ ճիշտ ուղղություն՝ իրենց պոտենցիալը բացահայտելու համար»,- նշել է Վենգերը RTL-ի հետ զրույցում:
Սիրարփի Աղաբաբյան