
Իսլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացել է թիմից

Իսլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հեյմիր Հադլսգրիմսոնը հեռացել է իր պաշտոնից: Իսլանդիայի Ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է մարզչի հրաժարականի մասին: Մարզիչն ինքն է խնդրել, որպեսզի իրեն ազատեն աշխատանքից:
Հեյմիր Հադլսգրիմսոնն աշխատում էր հավաքականում 2011 թվականից:
2018 թ. Աշխարհի գավաթի խաղարկությունում թիմը չկարողացավ հաջող խաղ ցուցադրել՝ վերջին հորիզանականը զբաղեցնելով մի թիմում, որտեղ ընդգրկված էին նաև Արգենտինան, Խորվաթիան և Նիգերիան:
Նշնք, որ Հեյմիր Հադլսգրիմսոնի օրոք՝ Իսլանդիայում երկրպագուները և թիմերն ունեին շատ ջերմ հարաբերություններ: Խաղերից մեկ օր առաջ ակումբի գլխավոր մարզիչը հանդիպում էր երկրպագուների հետ և պատմում էր նրանց ամեն ինչ մեկնարկային կազմի և տակտիկայի մասին:
Իսլանդիայի հավաքականում այս ավանդույթը գործում է արդեն 4 տարի: Հանդիպումները տեղի են ունենում բարում՝ առանց մեդիայի ներկայացուցիչների և առանց ֆոտո կամ տեսանկարահանումների:
Հետաքրքիր է, որ ոչ մի անգամ այս հանդիպումների մանրամասները չեն հայտնվել մեդիայում:
Սիրարփի Աղաբաբյան