
Բելգիայի հավաքականի մարզիչ Թիերի Անրին հեռացավ Sky Sports-ից, որպեսզի սկսի ինքնուրույն մարզչական կարիերան

«Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին այլևս չի աշխատի Sky Sports-ում՝ որպես ֆուտբոլային փորձագետ:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, 40-ամյա ֆրանսիացին կկենտրոնանա մարզչի ինքնուրույն կարիերայի վրա: Անրին 4 տարի աշխատել է Sky Sports-ում:
ԱԱ-2018-ում նա մտնում էր Բելգիայի հավաքականի մարզչական շտաբի մեջ: Բելգիայի հավաքականը նվաճեց մրցաշարի բրոնզե մեդալները: Մինչև հեռուստատեսությունում աշխատանքը Թիերին գլխավորում էր «Արսենալի» պատանեկան թիմը (2015/16):
Պատրաստեց Անի Գաբուզյանը