
Քաղաքացին դիմում է ներկայացրել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից իրականացրած ապօրինի հետապնդումների վերաբերյալ

2018 թվականի հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչություն է ստացվել քաղաքացի Մեխակ Գաբրիելյանի դիմումը՝ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից 2011-2013 թվականների ընթացքում «Գոլդեն Ֆիլդ» ՍՊ ընկերության նկատմամբ իրականացրած ապօրինի հետապնդումների վերաբերյալ:
Ինչպես ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես, ըստ դիմումատուի` պաշտոնատար անձանց կողմից ընկերության նկատմամբ առանց բավարար հիմքերի հարուցվել է վարչական վարույթ և նշանակվել է 550 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով տուգանք, այնուհետև արգելափակվել են ընկերության ներմուծումներն ու արտահանումները: Ապօրինի գործողությունների արդյունքում, ըստ դիմումատուի, «Գոլդեն Ֆիլդ» ընկերությանը պատճառվել է շուրջ 64 միլիոն ԱՄՆ դոլար գումարի գույքային վնաս:
Հանցագործության մասին առերևույթ տվյալներ պարունակող հիշյալ հաղորդումը և ՊԵԿ հետաքննության վարչությունում առկա՝ դիմումին վերաբերելի փաստաթղթերը 2018 թվականի հուլիսի 17-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքը որոշելու նպատակով: