«Նրանք, ովքեր կալանավորել են Ռոբերտ Քոչարյանին, ավելի լավ կներկայացնեն՝ ինչով է պայմանավորված նրա կալանավորումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
ԱՄՆ-ի հետախուզական ծառայություններն այն բանի նշաններ են արձանագրել, որ ԿԺԴՀ-ն նոր հրթիռներ է նախագծում այն արտադրական հարթակում, որտեղ ավելի վաղ պատրաստվում էին այդ երկրում առաջին միջմայրցամաքային հրթիռները:
Հայաստանի նախկին նախագահի հետապնդումը 2008թ. «արյունոտ շաբաթվա» պատճառով նախադեպ ստեղծեց: Նախկինում ոչ ոք վճռականություն չէր ցուցաբերում մեղադրանքներ ներկայացնել իր նախորդին: Իսկ դա կասկածի տակ է դնում հանրապետությունում իշխանության շարունակականությունը:
Պետական այցով Հայաստանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան եւ տիկին Լաուրա Մատարելլան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ տիկին Նունե Սարգսյանի հետ միասին այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա են գտնվել Մշակութային ժառանգության պահպանման եւ վերականգնման հայ-իտալական տարածաշրջանային կենտրոնի բացման արարողությանը:
Հարավային Կորեան չի հաստատում այն տեղեկատվությունը, թե ԿԺԴՀ-ն իբր նոր հրթիռներ է պատրաստում:
Հուլիսի 30-ին, ժամը 13.40-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Նարեկ Ս.-ն։
Պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին պարգեւատրել է Իտալիայի Հանրապետության բարձրագույն պարգեւով՝ «Մեծ խաչի ասպետ» ժապավենակիր շքանշանով:
Քննաշրջանից հետո՝ ամռան ընթացքում ևս Արցախի պետական համալսարանի (ԱրՊՀ) ուսանողները մասնակցում են միջազգային տարբեր ծրագրերի:
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռոբերտ Քոչարյանի քրգործը բոլորին իրար է խառնել։ Ծայրահեղություններ կան։ Ոմանք ասում են՝ դա քաղաքական հաշվեհարդար է։ Այդպես չէ՝ 10 զոհ կա: Այդ մարդկանց սպանել են։ Նրանք հո ինքնասպան չեն եղել։ Մյուսներն էլ դժգոհում են պրոցեսը ձգձգելուց։ Այդպես էլ չէ»։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 31-ին ընդունել է Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպերչիկին:
«ՀՀ-ն շահագրգռված է ամբողջովին օգտվելու ավելին ավելիի դիմաց մոտեցումից»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ԵՄ-ի կողմից տրամադրված 110 միլիոն չօգտագործված եվրոյին:
«Դեռ վերջնական համաձայնություն չկա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերին Նյու Յորք կատարելիք այցի ընթացքում նախատեսվող հանդիպումներին:
«Հայկական կողմը շարունակում է աշխատանքներն Ադրբեջանի տարածքում չպարզված հանգամանքներում հայտնված ՀՀ քաղաքացու հարցի ուղղությամբ»:
Հուլիսի 31-ին, ժամը 07:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի թիվ 15ա շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 5-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու ու շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ու Գավառի բաժնի ծառայողները, համատեղ հետախուզական միջոցառումների արդյունքում, տվյալներ են ձեռք բերել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի նախկին ղեկավարն ու նրա աշխատակազմի ղեկավարը պաշտոնավարման տարիներին ապօրինություններ են կատարել։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Եվրամիությունն (ԵՄ) ընդլայնել է այն պատժամիջոցների ցուցակը, որոնք վերաբերում են Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորմանը, ինչպես նաեւ Կերչի նեղուցով կամրջի կառուցմանը:
«ՀՀ քայլերն ամբողջովին համապատասխանում են ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի դրույթներին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
Ամուլսարի ծրագրի տարածքում և ծրագրի սահմաններից դուրս հուլիսի 30-ին բռնկված հրդեհը մի քանի ժամվա ընթացքում հաջողվել է մարել՝ ԱԻՆ հրշեջների և նրանց հետ Ամուլսարի շինարարական տարածք մտած «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների ջանքերով։ Հրդեհի բռնկման պատճառները դեռևս անհայտ են, և հաշվարկված չէ հնարավոր վնասի չափը։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, նախօրեին «Ավան հոգեկան առողջության կենտրոնում» միջադեպ է գրանցվել՝ կենտրոնի հիվանդներից մեկի մասնակցությամբ:
Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող գրասենյակային շենքերից մեկում հրդեհ է բռնկվել:
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի թիվ 19 միջնակարգ դպրոցի համապատասխան փաստաթղթերում, աշակերտների ցուցակներում և դասամատյաններում՝ որպես տարբեր դասարանների աշակերտներ գրանցված են թվով 16 անձանց տվյալներ, ովքեր, սակայն, դպրոց չեն հաճախում և չեն մասնակցում դասապրոցեսներին:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները հնարավոր է անցկացվեն սեպտեմբեր ամսին: Նույնիսկ մատնանշվում են կոնկրետ օրեր՝ սեպտեմբերի 16-ին կամ 23-ին:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակված Արսեն Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Իրատես» թերթը գրում է. «ԱԺ-ում ու կառավարությունում հանձնաժողովներ են գործում, փոփոխություններ են անում, իսկ որևէ մեկը մտածու՞մ է ընտրողի մասին: Կամ` մտածո՞ւմ է` ի՞նչ է կատարվում կուսակցությունների ներսում: Կա՞ վիճակագրություն, թե քանի ՀՀԿ-ական է դարձել ՔՊ անդամ: Կամ` ի՞նչ գաղափարախոսությամբ են կուսակցությունները գնալու ընտրությունների: Ի՞նչ ծրագրով: Չկա՞ վտանգ, որ ՀՀՇ-ն դարձավ ՀՀԿ, ՔՊ-ն դառնալու է ՀՀԿ: Կ
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Այն, ինչ վերջին օրերին տեղի ունեցավ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շուրջ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը թիրախավորված հարձակում է համարում նոր կառավարության կողմից:
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի, իսկ Արկադի Անդրեասյանը կմնա թիմում:
«Իրատես» թերթը գրում է. «Ընդհանրապես, Երևան քաղաքի ղեկավարը գրեթե հավասար է վարչապետին, այն առումով, որ Երևանում է կենտրոնացած բնակչության հիմնական հատվածը, որը որոշիչ նշանակություն ունի ցանկացած ընտրական գործընթացում: Ասել է՝ եթե Հայկ Մարությանն ընտրվի, նրա լծակները շատ էական են լինելու Նիկոլ Փաշինյանի կառավարության համար:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը մամուլի ասուլիս է հրավիրել:
«Իրավունք» թերթը գրում է. «Արցախի ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Ժաննա Գալստյանը, «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանը, փաստեց, որ չի հասկանում, թե ինչ գործելաոճ է որդեգրել ՀՀ ղեկավարարությունը.