600-ից ավելի միգրանտների են փրկել Լիբիայի ափերի մոտ:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր հաստատեց, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Բելգիայի ոստիկանությունը կադրերի խիստ կարիք ունի:
Աշխարհի որոշ երկրներում դիտվում է դիֆթերիայի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակ: 2018 թվականին Ուկրաինայում արդեն իսկ գրանցվել է դիֆթերիայի 8 դեպք, որոնցից մեկի վիճակը ծանր է, չնայած այն հանգամանքին, որ բուժման նպատակով ստացել է հակադիֆթերիային շիճուկ:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվում է 2013-2018 թթ. ընթացքում Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն ստանալու փաստի առթիվ հարուցված քրեական գործը:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը գտնում է՝ այս տարվա ապրիլի գործընթացները տեղի ունեցան, որովհետև ՀՀ-ում չի եղել Սահմանադրություն, որը կպարտադրի իշխանավորներին քաղաքացիների իշխանությունը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հիշեցրեց, որ ԱԻՄ-ը վերջին սահմանադրական փոփոխությունների ժամանակ այլընտրանքային նախագիծ էր ներկայացրել, որը չընդունվեց։
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ կոնսուլտացիաներ է անցկացնում հերթական նախագահական ընտրությունների ամսաթվի նշանակման շուրջ:
«ՀՀ-ի իմիջի համար բացասական է, երբ երկրորդ նախագահի և այլ ճանաչված մարդկանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական գործիչ Լեռնիկ Ալեքսանյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի գլխավորած պատվիրակությանը:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը հաղթել է Ֆաբիանու Կարուանային:
Ռազմական արդյունաբերությունը զարգացնելու համար պետք է փակել այդ ոլորտի բյուջեում առկա անցքերը: Հուլիսի 31-ին տեղի ունեցած «Ռազմական արդյունաբերություն. ի՞նչ հեռանկարներ ունի Հայաստանը» թեմայով մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Transparency International միջազգային կազմակերպության բրիտանական մասնաճյուղն ադրբեջանական կոռումպացված ռեժիմի կողմից բրիտանացի պատգամավորների Ադրբեջան կատարած այցերը կազմակերպելու և ֆինանսավորելու վերաբերյալ հոդվածում նշել է, որ դրանց համար ծախսվել են հազարավոր դոլարներ:
Արա Բաբլոյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի հրաժարականի դիմումի մասին.
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի միջազգային ռադիոյի (RFI) հետ հարցազրույցում ասել է, որ Հայաստանում շարունակվում է հեղափոխությունը:
Ստեղծել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Գյումրիում ՌԴ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, կան տուժածներ:
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «Չելսին» դադար է վերցրել «Ռեալի» հետ դարպասապահ Տիբո Կուրտուայի տրանսֆերի վերաբերյալ բանակցություններում:
«Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքները բոլորովին նոր չեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց լեզվաբան Նարինե Դիլբարյանը։
Վերջին օրերս Արցախյան հանրության շրջանում խոր հիասթափություն և անհանգստություն է առաջացրել Ակնայում (նախկինում՝ Աղդամ) Ադրբեջանի ազգային հերոս, Աղդամի գրոհայինների գումարտակի առաջին հրամանատար Ալլահվերդի Բաղիրովի հուշաքարի վերականգնումը մեր որոշ հայրենակիցների կողմից:
Հայաստանի ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը մանդատից հրաժարվելու դիմում է գրել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատել են ԲՀԿ-ի աղբյուրները:
Հուլիսի 31-ին, ժամը 13:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ կրկեսի շենքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրը չի սաստկացնի լարվածությունը տարածաշրջանում, բայց իրեն նավթ արտահանելու իրավունք է վերապահում:
«Ժողովուրդ» թերթը զրուցել է Ալեն Սիմոնյանի հետ՝ պարզելու համար, թե ինչն էր խնդիրը, որ ինքը չընտրվեց քաղաքապետի թեկնածու: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից:
Իտալիայի Հանրապետության նախագահի դուստր Լաուրա Մատարելան ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի ուղեկցությամբ հուլիսի 31-ին այցելեց մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան, որտեղ պահպանվում է Փարաջանովի բազմազան գեղարվեստական և գրական ժառանգությունը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 31-ին հանդիպել է պետական այցով Երեւան ժամանած Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելայի հետ: Հանդիպումը կայացել է ընդլայնված կազմով:
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 2-ին ստորագրել է արձանագրություն՝ թիվ 2 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Արսեն Առստամյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին:
Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր Վերաքննիչ դատարան են ներկայացնելու երկրորդ նախագահի կալանավորման որոշման դեմ բողոքը։ NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:
3 հազարից ավելի փախստականներ են Լիբանանից Սիրիայի Արաբական Հանրապետության տարածք վերադարձել վերջին երկու շաբաթվա ընթացքում:
«Պետք է ասեմ, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն լավ է զգում, տրամադրությունը շատ բարձր է, նա արդեն սկսել է մարզվել»,- երեկ ասել է նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով այժմ կալանքի տակ գտնվող հանրապետության երկրորդ նախագահի ինքնազգացողության վերաբերյալ հարցին: