Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 19-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի նահանգը երեք նահանգի բաժանելու շուրջ հանրաքվեի անցկացման նախաձեռնությունը կարողացել է հավաքել ավելի քան 400 հազար ստորագրություն. այս նախաձեռնության շուրջ քվեարկությունը տեղի կունենա 2018 թվականի նոյեմբերի 8-ին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով որոշում է կայացվել՝ «Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ռ.Ազիզյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
Թաիլանդում ֆուտբոլային մրցախաղ է անցկացվել դպրոցականների ու փղերի միջեւ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ներսես Տեր-Վարդանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը, գտնում է՝ հայ բալետի պարողներին պակասում է միայն դրամը և ելույթ ունենալու տեղը։ Այսօր նախագահի տիկինն այցելել էր Երևանի պարարվեստի պետական քոլեջ՝ մասնակցելու ավարտական համերգի փորձին։
Յուրաքանչյուր հայ զինվորի, սպայի զոհվելու դեպքի առնչությամբ պետք է մանրամասն քննություն կատարվի և հետևություններ արվեն: Երեկ ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարելի է անել, որ այլևս զոհեր չլինեն:
«Թալիբան» արմատական շարժման առաջնորդ Հայբաթուլլա Ախունդզադան ուղղակի խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել ԱՄՆ-ին, որպեսզի վերջ դրվի բազմամյա դիմակայությանն Աֆղանստանում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Իրինա Ղափլանյանը նշանակվել է բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում:
«Օերնքը դեռևս Ազգային ժողով չի էլ եկել, որ ես կարդամ, կամ չկարդամ: Օրենքը ԱԺ գալու է ամսի 19-ի նախօրեին, 19-ին պետք է անենք արտահերթ նիստ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան հարցի, թե կարդացե՞լ «Բարեգործության մասին» օրինագիծը:
Հունիսի 13-ին, ժամը 11:22-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից դեպի Սիսիան տանող ավտոճանապարհին «Օpel zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներկայացրել է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչների իր կանխատեսումները:
Կորեական թերակղզու միջուկազերծման ճանապարհով ընթանալու ԿԺԴՀ-ի մտադրությունը լավ նորություն է, բայց այժմ հարկավոր է դա ստուգել:
Հունիսի 8-ից վերականգնվել է Ռուսաստանի Դաշնությունից Վերին Լարս բազմագոտի ավտոմոբիլային անցակետով (Վերին Լարս ԲԱԱԿ) Հայաստանի Հանրապետություն արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 4401, 4403, 4404, 4406 ապրանքային դիրքերի բնափայտի ու չմշակված փայտանյութի ներկրման հնարավորությունը:
Վարչարարության նոր կարգից շեղումների դեպքում տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձինք այդ մասին կարող են տեղեկացնել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչությանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Այվազյանը նշանակվել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար։
Բրյուսելի միջազգային օդանավակայանում մաքսավորները հունիսի 13-ին անցկացնում են այսպես կոչված «կողմնապահության գործադուլ», երբ նրանք դիտավորյալ ավելի դանդաղ են կատարում ուղեւորների ուղեբեռի զննումը, քան սովորաբար:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ որոշում է համարում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցնցում գործունեությունն ապահովելու կառավարության առաջարկած մոտեցումը, որով քաղաքացիները կվճարեն 2.5, պետությունը՝ 7.5 տոկոս:
Տավուշի մարզի Չինարի գյուղը երեք կողմից սահման ունի հակառակորդի հետ: Ուղիղ գծով՝ սահմանի հեռավորությունը երբեմն հասնում է 600 մետրի: Չնայած սովորական դարձած ոտնձգություններին, այստեղ ձգտում են պահպանել կյանքի բնականոն ռիթմն ու զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով:
«Փորձում եք ինտրիգ փնտրել, չկա այդպիսի բան: Այնքան ժամանակ, քանի դեռ այս կառավարությունը բաց, հրապարակային և հարցերը շեշտադրած աշխատում է, աշխատելու ենք: Երբ որ կզգանք, որ այլևս անհնար է շարունակելը, համոզված եղեք»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շամամ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Հունիսի 13-ին ժամը` 00:05-ի սահմաններում Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակիչ՝ 1991թ. ծնված Ն.Բ-ն, վարելով «Օպել Վեկտրա» ավտոմեքենան Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրին առկա էլեկտրասյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել:
Բաքվում ձերբակալվել է Յասամալի շրջանի Kids Studio մանկապարտեզի ուսուցչուհի Ֆիրուզի Տագիևան, ով պարբերաբար ծեծի է ենթարկել մանկապարտեզի երեխաներին:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոսկովյան 35 հասցեում գտնվող նոր գլխամասային գրասենյակի տարածքում (Մոսկովյան և Սպենդիարյան փողոցների խաչմերուկում) բացվել է հերթական շուրջօրյա ինքնասպասարկման գոտին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
«Տիկին Թանդիլյանն ինտելեկտուալ, բարոյական, ճիշտ գործիչ է:Սա ասում եմ ոչ թե որպես գործընկեր, այլ մարդ, որը 30 տարի ճանաչում է Մանե Թանդիլյանին, դպրոցական տարիքից եմ ճանաչում, մենք նույն քաղաքից ենք»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դատապարտում է Ադրբեջանի Միլի Մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովի հայտարարությունը, թե Ադրբեջանը, համաձայն ՄԱԿ-ի կանոնակարգի և իր օրենսդրության, իրավունք ունի «ռազմական ճանապարհով ազատագրել իր օկուպացված տարածքները»: