«Ընտրությունների ժամանակ ընդհանրապես բարեգործություն ասածը մենք արդեն տեսել ենք, որ դա չարաշահվում է և օգտագործվում է որպես կաշառքը թաքցնելու ձև: Եվ դրա դեմ պետք է պայքարել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը քիչ առաջ ԱԺ-ում ներկայացրեց Սահմանադրական դատրանի անդամի՝ Ելիզավետա Դանիելյանի, ընտրության քվերակության արդյունքները:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդելի քաղաքային խորհուրդը րոպեներ առաջ պատմական որոշում է կայացրել քաղաքի Մերիլանդ պողոտայի՝ Ուիլսոն և Հարվարդ փողոցների միջև ընկած հատվածն Արցախի Հանրապետության պատվին անվանելու օգտին:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի կարծում, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականից հետո կարող է հրաժարական տալ նաև ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանը, որը պարտադիր կուտակային համակարգի ներդրման պատճառով կառավարության արտահերթ նիստում թեժ բանավեճի էր բռնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-14-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
«Երբ նախագիծը կգա Ազգային ժողով, կքննարկենք և մեր վերջնական կարծիքը կասենք: Ես չեմ ուզում կարծիք ասել որպես Ազգային ժողովի նախագահ, որպեսզի չունենամ ազդեցություն»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը: «Այս պահին կարող եմ միայն հաստատել, որ, այո, գործողություններ են իրականացվում Երևանի քաղաքապետարանում: Սակայն լրացուցիչ տեղեկությունների համար հորդորում եմ սպասել պաշտոնական հաղորդագրության»,- նշեց Գալստյանը: Մամուլում շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն՝ գործողությունները կապված են «Երևան» […]
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադի)` ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ է կողմ քվեարկել կառավարության ծրագրին, ասաց. «Որովհետև ուզում եմ ապրել սիրո և երջանկության երկրում»:
Հայաստանը ողջունել է հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ունի հանդիպումը: Այս մասին գրառում է արվել Հայաստանի ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հրավերով հունիսի 14-ին կայցելի Պեկին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Բեգլարյանը` ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի (Չոռնի Գագո) եղբայրը, այսօր ԱԺ-ում անտեսեց լրագրողների հարցը` արդյոք պատրաստվո՞ւմ է լքել Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը:
Հունիսի 12-ին, ժամը 11.35-ին, «ԲՄՎ»-ի վարորդը՝ 1982 թ. ծնված Նորայր Իսախանյանը, հիվանդանոցում մահացել է:
Սմարթֆոնների ու բջջային հավելվածների օրըստօրե ավելացող թիվն արմատապես փոխել է հեռահաղորդակցության ոլորտը: Եթե առաջ մարդիկ բջջայինն օգտագործում էին միայն ձայնային և SMS ծառայություններից օգտվելու համար, ապա այժմ գերակշռում են ձայնային և ինտերնետային ծառայությունները:
Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստում որոշում է կայացվել պայմանական ազատ արձակել երկու կասկածյալի:
Վրաստանում ձերբակալվել է Մառնեուլ քաղաքի ադրբեջանցի քաղաքապետը։
Օսակա (Ճապոնիա), Եկատերինբուրգ (Ռուսաստան) եւ Բաքու (Ադրբեջան) քաղաքներն անցնում են World Expo 2025-ի (ԷՔՍՊՕ-2025-ի) անցկացման թեկնածուի ընտրության եզրափակիչ փուլ, որը կավարտվի 2018 թվականի նոյեմբերին ընդունող երկրի ընտրությամբ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ներսես Նազարյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:
ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սինգապուրում հունիսի 12-ին ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատմական հանդիպմանը տեղի ունեցած գլխավոր իրադարձությունները տեղ են գտել 60 վայրկյան տեւողությամբ տեսանյութում, որը ներկայացրել է BBC-ն։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 12-ին Twitter-ի իր էջում զետեղել է հղում այն տեսահոլովակին, որը նա ցուցադրել էր ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին Սինգապուրում կայացած գագաթնաժողովում։
Այսօր ԱԺ-ում «Ալեքս Հոլդինգի» սեփականատեր, պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ «Երևան Սիթի»-ում ԱԱԾ կողմից ստուգումների և ՊԵԿ-ի հետ իր պայմանավորվածությունների մասին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակել Վաղինակ Սարգսյանին:
ՀՀ Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել հունիսի 11-ին մարզի Գոռավան համայնքի ղեկավարի ընտրություններում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի կապակցությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 12-ին հիանալի է որակել իր այցը Սինգապուր եւ հանդիպումը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեիկո Նակաոյի գլխավորած պատվիրակությանը:
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական քառօրյայի երկրորդ նիստը: Գրանցվել է 89 պատգամավոր:
«Չորս տարվա ընթացքում Քննչական կոմիտեն կայացավ»,- ասել է Աղվան Հովսեփյանը:
Եվրամիության (ԵՄ) սահմաններում անվտանգության ուժեղացումն անհրաժեշտ միջոց է ԵՄ անօրինական միգրացիայի ֆոնին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ինքնագրեր կբաժանի երկրպագուներին: