Ամերիկացիների միայն 22 տոկոսն է կարծում, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հունիսի 12-ին Սինգապուրում կայանալիք գագաթնաժողովում համաձայնության կգան Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ:
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 11-ի որոշմամբ Սմբատ Գոգյանը նշանակվել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի ( ԲՈՀ) նախագահ, կամ ինչպես կայքում է գրված՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենին՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար:
«Ես կարծում եմ, որ, եթե մենք լուրջ և հետևողական աշխատանք տանենք, ապա Ռուսաստանում այդ ընկալումը կփոխվի, և ռազմավարական նշանակության հարաբերությունները կշարունակեն լինել ՌԴ-ի և մեր համար առաջնահերթություն»։
Ոստիկանությունում հունիսի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի և ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հարազատներին:
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում Բաքվի մասնավոր մանկապարտեզներից մեկի երեխաների նկատմամբ:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Տակեիկո Նակաոյի գլխավորած պատվիրակությանը:
2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության նախաշեմին ֆուտբոլի աստղեր Լիոնել Մեսսիի եւ Մոհամեդ Սալահի խճանկարներն են հավաքել Կազանի նկարիչները։
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 12-ին ընդունեց Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությանը՝ խմբի ղեկավար Թադեուշ Վոժնիակի գլխավորությամբ:
Կառավարության երեկվա նիստում քննարկվում էր պարտադիր կուտակային համակարգի ամբողջական ներդրման հարցը։ Դուք տեղյակ եք իմ դիրքորոշմանը, որը ես հայտնել եմ դեռ տարիներ առաջ՝ համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ հունիսի 12-ին այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն ու շնորհավորել ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին եւ դեսպանատան աշխատակիցներին:
Հունիսի 7-ին, ժամը 17-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Չինաստանի քաղաքացին հայտնում էր, որ նախորդ օրը՝ հունիսի 6-ին, Իսակովի պողոտայում բացահայտ հափշտակել են իր տոպրակն ու փախել։
«Լիդիան Արմենիա» ընկերությունը պրիմիտիվ ապատեղեկատվություն է համարում լուրերն այն մասին, թե իբր պատրաստվում է հայց ներկայացնել Լոնդոնի արբիտրաժային դատարան՝ Հայաստանի իշխանություններից պահանջելով 2 մլրդ դոլար։
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Վրաստանի տնտեսության մեջ Ադրբեջանի ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 51 մլն ԱՄՆ դոլար:
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավար Ս.Վ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Մեծավանի մշակույթի կենտրոնում որպես տնօրեն և որպես դռնապահ ձևակերպել է անձանց, որոնք աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված գումարները յուրացվել են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Հակոբյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող։
«Այն, որ Գագիկ Ծառուկյանը նախորդ իշխանության հիմնական թիրախն էր, դա փաստ է, ու նախորդ իշխանության վերջին ՀՀԿ-ական վարչապետ Կարեն Կարապետյանը, երկնելով Բարեգործության մասին այս օրենքը, ուներ որպես թիրախ՝ միայն Գագիկ Ծառուկյանին»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Եվրահանձնաժողովն առաջարկել է Եվրամիության 2021-2027 թվականների երկարաժամկետ բյուջեի միջոցներից մոտավորապես 35 մլրդ եվրո հատկացնել ընդհանուր միգրացիոն եւ սահմանապահ քաղաքականության իրականացման համար:
Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Ձեր հրամանով, իր դիմումի համաձայն գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը ազատվել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից: Դուք Արմեն Աբրահամյանին չեք հրավիրել Ձեզ մոտ, չեք լսել դիմումի պատճառը, չեք փորձել ծանոթանալ նրա անցած ուղուն և ըստ այդմ ոչ մի շնորհակալական խոսք անգամ չեք ասել շուրջ 30 տարվա երկարամյա ծառայության փորձ ունեցող գեներալին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Ղազարյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ։
«Ինչպես տեսնում ենք, դիվանագիտական ճակատում և ռազմաքաղաքական տեղաշարժերի արդյունքում՝ արցախյան խնդիրն այսօր նույնպես մնում է կարևոր»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
«Այո՛, մենք ունենք և ունեցել ենք թերություններ, և ես պատրաստ եմ այդ սխալների և չարածների համար մեր ժողովրդից ներողություն խնդրել: Աստված տա՝ նոր կառավարությունը անի ավելին մեր ժողովրդի համար»:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից արձակուրդի կամ գործուղման մեջ լինելու դեպքում իրեն փոխարինող չնշանակելու, ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների կասեցման, դադարման կամ դադարեցման դեպքերում նրան փոխարինում է Վճռաբեկ դատարանի պալատի այն նախագահը, որը Վճռաբեկ դատարանում ունի դատավորի առավել երկար փորձառություն:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թեմուր Ուրազաևին և ՀՀ-ում ՂՀ-ի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մուխտար Մայկեևին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության ծառայողներին և աշխատակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Գրիգորի Հայրապետովին:
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը վստահ է, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագները կարելի է իջեցնել առնվազն 20 դրամով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վ.Բոստանջյանը: