ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է հերթական շուրջօրյա ինքնասպասարկման գոտին

ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոսկովյան 35 հասցեում գտնվող նոր գլխամասային գրասենյակի տարածքում (Մոսկովյան և Սպենդիարյան փողոցների խաչմերուկում) բացվել է հերթական շուրջօրյա ինքնասպասարկման գոտին:

24/7 ռեժիմում գործող ինքնասպասարկման գոտին հագեցած է.

  • վճարային տերմինալով, որը թույլ է տալիս ինքնուրույն իրականացնել վճարումներ հօգուտ ավելի քան 200 կապի օպերատորների և տարբեր ծառայությունների մատակարարների, այդ թվում՝ կատարել կոմունալ ծառայությունների, ինտերնետ կապի, հեռուստատեսության բաժանորդային վճարումները, մարել վարկային պարտավորությունները, համալրել բանկային/քարտային հաշիվները և ավանդները, վճարել ապահովագրավճարները, իրականացնել պետական, էլեկտրոնային ստորագրության ակտիվացման, նույնականացման քարտերի վճարումները և այլն:
  • ինչպես ընդունման, այնպես էլ կանխիկացման ֆունկցիայով հագեցած բանկոմատով: Քարտին/քարտային հաշվին կանխիկի համալրում կատարելու դեպքում բանկոմատը հնարավորություն է տալիս մեկ գործարքի ընթացքում մուտքագրել միաժամանակ մինչև 90 թղթադրամ (ոչ թե հատ-հատ, այլ փաթեթով), ընդ որում՝ տարբեր արժեքների, ինչը դարձնում է համալրման գործընթացը ավելի հարմար և արագ: Բացի այդ, բանկոմատի միջոցով հնարավոր է իրականացնել փոխանցումներ ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի, այնպես այլ հայկական և արտասահմանյան բանկերի քարտին, և փոխանցումը հաշված րոպեների ընթացքում հասանելի կլինի ստացողին: Բանկոմատը հագեցած է նաև կոմունալ վճարումների անկանխիկ վճարման, PIN-կոդի փոխարինման ֆունկցիաներով և այլն:

Այսպիսով, ՎՏԲ-Հայաստան Բանկի 24/7 ռեժիմում գործող ինքնասպասարկման գոտին  հնարավորություն է ընձեռում ցանկացած ժամանակ, անկախ Բանկի աշխատանքային ռեժիմից, օգտվել բանկային առավել պահանջված ծառայություններից: Ընդ որում, գործարքների հիմնական մասը իրականացվում է օնլայն ռեժիմով, ինչը նույնպես մեծացնում է հաճախորդների սպասարկման հարմարավետությունը բանկային ծառայություններից օգտվելիս:

Տեսանյութեր

Լրահոս